▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ղզլբաշ են, որ զոհված զինվորի մոր վրա ձեռք են բարձրացրել». պատգամավորը ոստիկանների մասին

aravot.am-ը գրում է. «Բնական է, որ ցանկացած հավաք, ցանկացած բողոքի ակցիա նախագահականի շուրջ ընկալվում է վտանգ իշխանությանը»,- ասաց այսօր նախագահական նստավայրի դիմաց ի պաշտպանություն բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողների ակցիային միացած ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը` պատասխանելով հարցին, թե ինչու են բռնությունները օրը ցերեկով նախագահականի դիմաց տեղի ունենում:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ակցիային միացել էր` «հայրենիք պաշտպանիր պաշտպանիդ» կարգախոսով. «Ամեն զինվոր իմ որդին է, հրաշալի լոզունգ է: Եթե այս երկրում զինվոր է զոհվում, զոհված զինվորի մորը քարշ են տալիս, ՀՀ ոչ մի քաղաքացի չպիտի քնի: Եթե մեջներս մի քիչ արժանապատվություն, նամուս կա, այդ ծնողների կողքին պետք է կանգնենք: Դահիճ են բոլոր նրանք, որոնք այդ մարդկանց նկատմամբ բռնություն են կիրառում, վայրագ, ենիչերի, ղզլբաշ են, որ զոհված զինվորի մոր վրա ձեռք են բարձրացրել»: 

 

Ամբողջական հոդվածը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more