▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԽՍՀՄ-ը փլուզվեց լվացքի փոշու պակասի պատճառով». Լուկաշենկո

Եվրոպայի "վերջին բռնապետ",Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում ռուսաստանյան ռեգիոնալ ԶԼՄ-ների համար անցկացված մամլո ասուլիսի ժամանկա իր սեփական վարկածն է բարձրաձայնել,թե ինչու՞ է փլուզվել ԽՍՀՄ-ը...Պարզվում է,որ ըստ Լուկաշենկոյի,ԽՍՀՄ-ի փլուզման պատճառը՝լվացքի փոշու պակասն է եղել կոմունիզմի "դրախտում"...Լրագրողներին Բատկան խորհուրդ է տվել ոչինչ չհորինել..."Ես ինքս մեկ անգամ չէ,որ հերթ եմ կանգնել,որ 10-20 տուփ արտասահմանյան արտադրության փոշի գնեմ...Մերը չէր բավարարում,իսկ ինչպե՞ս առանց փոշու...",-դառնացած հիշել է իր երիտասարդ տարիներն էքսցենտրիկ Լուկաշենկոն...
Խեղճ պատմաբաններ,տնտեսագետներ և այլ գիտնականներ...Քսան տարուց ավել է փորձում են "գտնել" ԽՍՀՄ-ի փլուզման պատճառները...Մի մասը գտնում է,որ Խորհրդային Միությունը փլուզվեց նավթի գնի անկման պատճառով,մի մասը՝սպառազինությունների մրցավազքի հետևանքով,մի մասը՝ԽՍՀՄ-ում ծագած ազգամիջյան կոնֆլիկտներն է պատճառ բերում և այլն...Ինչպես ասում են՝"Все гениальное в простом"...Լուկաշենկոն վաղուց գիտի ԽՍՀՄ փլուզման պատճառը՝դա լվացքի փոշին է...
Ի դեպ,Բելառուսի առաջնորդը նաև բացատրել է,թե ինչու՞ է համբուրել Ղուրանը...Հիշեցնեմ,որ վերջերս Լուկաշենկոն և նրա ընկերը՝Թուրքիայի բռնապետ Էրդողանը Մինսկում մասնակցել են նոր մզկիթի բացմանը,որի ժամանկա Բատկան համբուրել էր Ղուրանը...Պարզվում է,որ Լուկաշենկոն Ղուրանը պաչպչել է այն պատճառով,որ դա արել է Էրդողանը...Էրդողանի բախտը բերել է,որ Լուկաշենկոյի ներկայությամբ չի համբուրել իր կնոջը...Լուկաշենկոն նույնը կաներ Էրդողանի կնոջ հետ...
Հ.Գ.Ես հարգում եմ ուղիղ խոսացող մարդկանց...Սակայն շատ դեպքերում ուղղախոսության և պրիմիտիվության միջև սահմանը շատ դժվար տարանջատել...Շատերի համար Բատկան ուղղախոս է,իսկ ինձ համար ՊՐԻՄԻՏԻՎՈՒԹՅԱՆ մարմնավորում...

Գագիկ Համբարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more