▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Է՞ս ա լուծումդ, Նիկոլ, է ջհանդամը կորեիր, սենց չլուծե՜իր»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ֆեսբուքյան էջում հրապարակված տեսանյութին՝ գրելով․

«ՍՈւՏԸ ՄԵՌՆԻ՞-5։
Ասում ա. «մեկը [առաջին նախագահը] ասում էր` 1994 թվականի Բուդապեշտի փաստաթղթով սենց էինք լուծելու... է, լուծե՜իք»:
Նախ, էնքան տգետ ա, որ չգիտի. Բուդապեշտի փաստաթղթով լուծում չի առաջարկվել, 1997-ի փաստաթղթերով է առաջարկվել, շահավետ է եղել հայերի համար, ընդունվել է նաև Ադրբեջանի կողմից: Լուծումը չկայացավ բացառապես Նիկոլ-2019 տեսակի ոչմիթիզիկանների պառճառով:
Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանի «լուծման» մասին.
- 2019-ին բանակցությունների մերժում,
- 2020-ի պատերազմում աղետալի պարտություն, 5 հազար զոհ,
- 2023-ին Արցախի ջախջախում և հայաթափում,
- 2021-2024-ին ՀՀ տարածքային կորուստներ,
- 2025 Զանգեզուրի միջանցքի հանձնում,
- խաղաղության պայմանագրի տեքստում Ադրբեջանի բոլոր պահանջների ընդունում,
- պայմանագրի տակ Ադրբեջանի ստորագրության բացակայություն և նորանոր պահանջներ:
Է՞ս ա լուծումդ, Նիկոլ: Է, ջհանդամը կորեիր, սենց չլուծե՜իր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more