▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար Ձորաղբյուրի ճանապարհին. Fiat-ը բախվել է Ռալֆ Յիրիկյանի Lexus-ին. կան վիրավորներ

shamshyan.com-ը գրում էԱյսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի մոտ գտնվող «Վասպուրական» ռեստորանի մոտ բախվել են Lexus մակնիշի 090 LL 90 համարանիշի և Fiat մակնիշի 31 LO 963 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Գ․Շամշյանի տեղեկություններով Lexus-ը վարել է «ՎիվաՍել» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով նույնպես գտնվում է դեպքի վայրում։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է Fiat-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և ստեղծել վթարային իրավիճակ ու բախվել Lexus-ին։ Fiat-ի վարորդի վրայից զգացվում էր ուժեղ ալկոհոլի հոտ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more