Խնդրում եմ դադարեք ոչ ճիշտ ինֆորմացիա տարածելը : Այսօր Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածու, այժմ արդեն ընտրված ավագանի Արման Գրիգորյանի նկարն էի տարածել, որտեղ իմ անուշադրության պատճառով տառասխալ կար : Մանրամասնեմ :
<<Թեկնածու >>բառի փոխարեն նկարի ձևավորման ժամանակ վրիպել և գրել էի <<թեքնածու >>:Երբ նկատեցի սխալս նկարը ջնջեցի, տեղադրեցի ճիշտ տարբերակը : Հետո նկատեցի, որ արդեն մամուլում աղմուկ է բարձրացել դրա հետ կապված, բայց իմ անվան փոխարեն գրված է, իբր Արման Գրիգորյանի սխալն է : Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ, նյութը տարածելուց առաջ կարող էիք ճշտել ում էջից է տարածվել նկարը, ով է հեղինակը, վրիպակ է , թե `անգրագիտության հետևանք, նոր տարածեիք : Հիմա ես շատ վատ եմ զգում, որ իմ գիշերը անուշադիր լինելու, վրիպելու պատճառով, Արման Գրիգորյանի հասցեին անհիմն վիրավորանքներ են հնչում, անհիմն մեղադրանքներ են հնչում : Պետք չէր մի վրիպակի պատճառով այսպիսի աղմուկ բարձրացնել `մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքել : Խնդրում եմ տարածել, որ մարդիկ իմանան եղելությունը :
Հ. Գ. խնդրում եմ թեման փակել և իրար քննարկումներում չվիրավորել իմ վրիպակի պատճառով: