▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խայտառակ իրավիճակ Ջրառատում. Երանոսյանը զորք էր բերել

lragir.am-ը գրում է. Երեկ Արմավիրի մարզի ջրառատ համայնքի ընտրություններում վերընտրվեց գործող գյուղապետը՝ Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի քրոջ որդին՝ Սամվել Գալստյանը: Ընտրությունների ողջ ընթացքում Երանոսյանի որդին իր շքախմբով գտնվում էր ընտրատեղամասերի շրջակայքում՝ ընդհուպ մուտք գործելով օրենքով արգելված գոտիներ:

Նշենք, որ ընտրատեղամասերից մեկում վստահված անձինք և դիտորդները հայտնաբերել էին դատարկ ծրարներ և արձանագրել կարուսելի դեպքեր: Իսկ ձայների հաշվարկից հետո, երբ պարզ է դարձել, որ գործող գյուղապետը վերընտրվել է, ընտրատեղամասերից դուրս լարվածություն է առաջացել երկրորդ տեղում հայտնված թեկնածուի կողմնակիցների և գործող գյուղապետի համախոհների միջև: Կարճ ժամանակ անց այստեղ են բերվել ոստիկանության զորքեր, որոնք ցրել են հավաքված բազմությանը:

Հավաքվածները բողոքում էին, որ գեներալը նորից զորքը հանեց ժողովրդի դեմ:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more