▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղարաբաղյան բարբառից բառեր, որոնց իմաստը երբեք չեք կռահի

Այսօր սիրով կկիսվենք ձեզ հետ  արցախյան բարբառի իմացության մեր վերջին նվաճումներով :)   Զգուշացում. շատ բառեր առաջին անգամից արտաբերել չի ստացվի, սակայն, ինչպես ասում են՝ ցանկության դեպքում անհնարին ոչինչ չի լինում:

Քռթանթռուշ-մողես

Ըլբաստրակ-նապաստակ

Տփքշերի-չղջիկ

Ուռութանա-լուսաբաց

Ըժմաժենք-արևամուտ

Դբուրուգյուն-երեկո

Ուրխտեղ-քթանցք

Ծծեյն-ճկույթ

Խզյատակ-վիզ

Կռնատակ-թևատակ

Դաբան-կրունկ

Ղարաչի-կռվարար

Լոդր-ալարկոտ

Բրանի-դդում

Փարդա-վարագույր

Կնոխե-վաղուց

Ճղոպուր-ընկույզ

Տկճոր-գաճաճ

Տկողեն-պնդուկ

Չայդան-թեյնիկ

Ռխկալի-կափարիչ

Յեփիրվերդի-այրի կին

Սանգիլեղ-հանգիստ

Կռզնոտ-խուճուճ

Մին հվուրան-մի պահ

Կճեխաշ-ատամհատիկ

Ծուլուվ-թուք

Վննկյալիք-վերադարձ

Խլշտրափած-ուշագնաց

Հոքյումաթ-պետություն

Մուկլիմանդիլ-սարդոստայն

Շնմիճեճ-խառնաշփոթ

Միճեճ-քարկապ

Պլհեյդար-անհավասարակշռված

Շուլուղ-կատակ

Գյափ-հումոր

Պղոճ-բլոճ

Մոկուն-մուկ

Ըռնատ-առնետ

Նյութի աղբյուրը` Առաջին բլոգ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more