▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆաշիստական ոճով ձերբակալել են փաստաբան Կոչուբաևին․․․

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Դիտեք նաև՝ Ինչպես են ձերբակալում Ալեքսանդր Կուչուբաևին․ Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Ֆաշիստական ոճով ձերբակալել են փաստաբան Կոչուբաևին․․․Ռուբեն Մելիքյան

Շենգավիթի դատարանից ԱԱԾ-ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։

Հայտնի չէ, թե որ ուղղությամբ են տարել կամ որն է պատճառը:

Միայն հավելենք, որ առավոտյան նա կոշտ գրառում էր արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Կոչուբաևի գործընկեր Էրիկ Ալեքսանյանը հաստատել է, որ Ալեքսանդր Կոչուբաևին դատարանի դահլիճից ձերբակալել և տարել են։

«Հիմա նա գտնվում է Քննչական կոմիտեում։ Ձերբակալման պատճառը չգիտենք, հիմա գնում ենք այնտեղ»,–ասել է նա։

***

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, - հայտնում են Քննչական կոմիտեից։

Մեղադրանքը՝ դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ:

***

Դավիթ Թումասյանը գրում է․ «Ալեքսանդր Կոչուբարևի ձերբակալությունը ենթադրաբար նրա վերջին գրառման՝ խոսքի սուր և կոշտ լինելն է: Այն, որ նրա խոսքը վիրավորական էր՝ ակնհայտ է, սակայն վիրավորանքը ՀՀ-ում ապաքրեականացված է:

Ավելին, նրա գրվածն անվանական ու անհատական չէ և եթե անձինք իրենց են տեսնում այդ տողերի տակ, դա նշանակում է, որ իրենց խիղճն է իրենց տանջում, որ նման խոսույթը վերագրում են իրենց....

Հ.Գ. Ռուսերեն լավ ասացվածք կա՝ на воре шапка горит....»։

Ալեքսանդր Կոչուբաևը գրառումը՝ ստորև․  «Վիժվածքներ

Հոգին սատանային վաճառած քննիչներ, դատախազներ, դատավորներ ձեր պատիժը երկնային է լինելու, աղոթում եմ Տիրոջը ձեզ չների և պատիժը քավեք սերունդներով։

Մկրտիչ Սրբազանը ծառայությունը կշարունակի ԿԿԲ պադվալում, բայց դուք ոնց շատ տղա կայիք էտ ձև էլ մնացիք։

Հ.գ. Ու չհամարձակվեք ասեք տուն ենք պահում, ես էլ էի տուն պահում, երբ 2018 թվականին սատանաների ավազակավորջը եկավ իշխանության, ես էլ սպա էի ու ուսադիրը սրանց վրա շպռտելը եղել է կյանքիս ամենաբարդ որոշումը, բայց տուն պահել կարելիա արդար քրտինքով, ոչ թե ձեր պես աշխատավարձ ծծելով։

Հ.գ.գ. ավագ գործընկերներիցս մեկը ասում է օգտագործված պահպանակը վերջում նետում են աղբամանը, խորհեք սրա շուրջ։

Զորակցությունս Սրբազան հորը»։

Ալեքսանդր Կոչուբաևին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու։ Այս մասին քիչ առաջ Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Փաստաբան  Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալված  է  24 ժամով՝  դատարան ներակայացնելու նպատակով նրա նկատմամաբ կալանքը խափաման միջոց ընտրելու համար։

Ըստ Ալեքսանյանի՝ Կոչուբաևը մեղադրանքը չի ընդունում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more