▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի՝ այդ թվում ինքնորոշման իրավունքը հաշվի առնելով. ԱՄՆ Պետդեպ

Վաշինգտոնը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է արդար լուծում ստանա՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների, ՄԱԿ-ի Կանոնագրքի և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա:

Ըստ TACC լրատվական գործակալության, ԱՄՆ կառավարության այս դիրքորոշումը շարադրել է ԱՄՆ Պետդեպի մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Մարկ Տոները` լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

Մարկ Տոների  խոսքերով՝ խնդրի արդար լուծումը  նշանակում է ՝ հաշվի առնել առաջին հերթին ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքները: «Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է գտնեն խաղաղության հասնելու քաղաքական կամք»՝ ,-ասել է ամերիկյան դիվանագետը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more