▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2026-ին պետական պարտքը կշարունակի ավելանալ

Կառավարության կանխատեսումների համաձայն՝ 2025 թվականի վերջում Հայաստանի ամբողջ պետական պարտքը կկազմի 5 տրլն 820 մլրդ դրամ։ 2026 թվականի ընթացքում այն կաճի 749 մլրդ դրամով կամ 12.9%-ով՝ տարեվերջին հասնելով 6 տրլն 569 մլրդ դրամի։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

Կառավարությունը պարտք է վերցնում, որ կարողանա կատարել բյուջեով նախատեսված ծախսերը։ Բյուջե մտնող հարկերն ու եկամուտներըչեն բավականացնում ծախսերին։

Գործադիրը սեպտեմբերի 25-ին, հաստատեց եկող տարվա պետական բյուջեի նախագիծը։ Այն դեռևսպետք է քննարկվի Ազգային ժողովի հանձնաժողովներում և նիստերում։

Պետությունը պարտք կվերցնի ինչպես արտաքին աղբյուրներից, օրինակ՝ վարկեր միջազգային կառույցներից, այնպես էլ՝ ներքինաղբյուրներից՝ թողարկելով պետական պարտատոմսեր։

Պետական պարտքի կառուցվածքը (մլրդ դրամ)

Արդյունքում այս տարվավերջում պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 52.9%-ը, իսկ 2026-ի վերջում՝ 55%-ը։ Այսինքն՝ պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշըկաճի։

Պետական պարտքի ոչ մեծհատվածը Կենտրոնական բանկի պարտքն է, մնացածը՝Կառավարությանը։ Ի տարբերություն ԿԲ-ի՝Կառավարության պարտքի մայր գումարների և տոկոսներիվճարումը կատարվում է պետականբյուջեի և նոր ներգրավվողպարտքերի հաշվին։

Հարկաբյուջետային կանոններով ավելի կարևորվում է առանձինԿառավարության պարտքի հարաբերակցությունը  ՀՆԱ-ին։ Այդկանոններով՝ եթե նշված տարվա վերջի դրությամբ Հայաստանի կառավարության պարտքը չի գերազանցումնշված տարվա ՀՆԱ-ի 60%-ը, նշանակում է պարտքըկառավարելի է, և ծախսերըհավելյալ կրճատելու, «գոտիները ձգելու» խիստ կարիք չկա։

Թեև եկող տարի այն չի հատի նշված 60%-ի շեմը, սակայն կբարձրանա։

Կանխատեսվում է, որ 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Կառավարության պարտքը կկազմի ՀՆԱ-ի 53.5 տոկոսը՝ 2025 թվականի տարեվերջի համեմատ աճելով 2.8 տոկոսային կետով:

«Պարտքի կառավարելի մակարդակում պահպանմանը զուգահեռ ՀՀ կառավարությունըկշարունակի պարտքի պորտֆելի բարելավման ջանքերը՝ նպատակ ունենալով պահպանել դիմակայունությունը հնարավոր ցնցումներին, պետական պարտատոմսերի շուկայի շարունակական զարգացման ապահովումը և խորացումը, մշտական հասանելիությունը ներքին ու արտաքինֆինանսական շուկաներին, ինչպես նաև ֆինանսավորմանաղբյուրների ու գործիքների դիվերսիֆիկացումը»,- նշված է 2026 թվականիպետական բյուջեի նախագծի ուղերձում։

Դոլարային արտահայտությամբ՝ Կառավարության պարտքը կհասնի 15.3 մլրդ դոլարի։

Շուրջ 1.05 տրլն դրամ՝ Կառավարության պարտքի մարմանն ու սպասարկմանը

2026 թվականին Կառավարության պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 1 տրլն 53 մլրդ դրամ։ Պարտքի գծով մայր գումարները՝ մարումները, կկազմեն 629.8 մլրդ դրամ, իսկ տոկոսավճարները՝ 423.2 մլրդ դրամ։ Այստեղ ներառված են ինչպես ներքին պարտքի գծով մարումներն ու տոկոսավճարները, այնպես էլ արտաքին պարտքի։

Պարտքի տոկոսավճարները ներառված են բյուջեի ծախսերում։ Դրանք կկազմեն ընդհանուր ծախսերի 11.7%-ը։ Համեմատության համար նշենք, որ առողջապահության ոլորտի պետական ծախսերը կազմելու են բյուջեի ծախսերի 5.9%-ը։

Պետական պարտքի աճին զուգահեռ տարիների ընթացքում աճել են նաև սպասարկման վճարները։

Ինչ վերաբերում է պարտքի մայր գումարներին, ապա դրանք հիմնականում մարվում են նոր պարտքեր ներգրավելու հաշվին։

Ֆինանսների նախարարության վերջին տվյալներով՝ այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 14.1 մլրդ ԱՄՆ դոլար (5.4 տրլն դրամ)՝ տարեսկզբի համեմատ աճելով 10%-ով։

2025-ը ծանր տարի է պարտքի մարման և սպասարկման համար։ Հին պարտքերը մարելու համար մարտին Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրոբոնդեր (եվրապարտատոմսերի)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more