«Մեդիահաբ»-ի տեղեկություններով՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանելու մեջ կասկածվող անձ է բերման ենթարկվել։ Վերջինիս իրավապահները հայտնաբերել են հենց իր տանը։ Դիտեք նաև՝ |
«Կա՞ կասկածյալ Փարաքարի համայնքապետի սպանության գործով, մամուլում այդպիսի տեղեկություններ կային». հարցրել են լրագրողները ՆԳՆ փոխնախարար Արմեն Մկրտչյանից։ «Ընթանում են ինտենսիվ աշխատանքներ, բայց այս պահին որևէ նորություն չեմ կարող ասել, զերծ կմնամ հնչեցնել որևէ վարկած կամ ինչ-որ այլ նշում անել. կասկածյալի հետ կապված՝ ես չեմ տիրապետում նման տեղեկատվության»,- ասել է ՆԳՆ փոխնախարարը։ *** |
«Քիչ առաջ մասնակցում էի Վալոդյա Գրիգորյանի հուղարկավորության արարողությանը: Ի գիտություն ձեզ՝ ասեմ, որ նա իմ համագյուղացին էր. իմ ու իր պապիկի տները հարևանությամբ էին: Իր հայրն իմ հորեղբոր դասարանցին էր, իմ հայրիկի հետ մտերիմ էին, երկար տարիներ աշխատել էին»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխոսնակ Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ ինքն անձամբ չի ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարին: |
Սպանության կասկածյալ է բերման ենթարկվել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more