▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարուժան Ավետիսյանի և Թորոս Թորոսյանի խափանման միջոցները երկարաձգվեց

Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր վճռեց երկու ամսով երկարաձգել հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված «Սասնա ծռերի» անդամներ Վարուժան Ավետիսյանի և Թորոս Թորոսյանի կալանքները:

 Վարուժան Ավետիսյանը և Թորոս Թորոսյանը մեղադրվում են պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու և փոխադրելու հոդվածներով։

«Սասնա ծռերի» պաշտպանները անհիմն են համարում նախաքննական մարմնի այս դիրքորոշումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more