▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը խոստացավ, որ ջուր կլինի, հաջորդ օրվանից անջատվել ա. Ակնալիճի բնակիչ

«Վարչապետը խոստացավ, որ ջուր կլինի, հաջորդ օրվանից անջատվել ա»:

/filemanager/uploads/2021/06/week-4/Aknalich.jpg

Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Ակնալիճ գյուղի բնակիչներից մեկը` դիմելով գլխավոր ինժեներին, ով եկել էր Երեւան- Արմավիր ճանապարհին բողոքի ակցիայի վայր:

«Մարզպետին ասեք, թող կանգնի ստեղ: Վարչապետը խոստացավ, որ ջուր կլինի, հաջորդ օրվանից անջատվել ա: Հիմա կապ տվեք, ասեք պարոն Փաշինյան, ո՞ւր ա ձեր խոսք տվածը, ջուր տվեք: Ես ջահել տղա եմ, ուզում եմ աշխատել ապրել, չեմ ուզում գողություն անել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից Արմավիրում լարված իրավիճակ է, քաղաքացիները պահանջում են լուծել ջրի հարցը, նրանք փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը:

 

Կարդացեք նաև՝ Նախարար տղա ես, հելի, արի, արա՛, քո ժողովուրդն ենք, քեզ ենք ընտրել․ գյուղացին՝ Պապիկյանին

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more