Հայաստաանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած հանդիպմանը ուսանողուհիներից մեկը՝ Ալլա անունով, հետաքրքրվել է, թե ինչպես մեր երկիրը պետք է խրախուսի արտահանման գործընթացին, քանի որ կան խոչընդոտներ իշխանությունների կողմից, որոնք չեն թողնում, որ որոշ կազմակերպություններ արտահանեն ու դրանով զարգացնեն մեր եկիրը
«Իշխանությունները չեն խոչընդոտում, ով որ խոչընդոտում ա...ճիշտ չի անում»,-ասել է Կարեն Կարապետյանն ու նկատել, որ հայաստանցիներն արդարամիտ են ու պայքարում են կոռուպցիայի դեմ,սակայն երբ խնդիրը հասնում է իրենց գրպանին, մի տրամաբանություն ու փիլիսոփայություն են գտնում, թե ինչպես ընդհանուր առմամբ հակակոռուպցիոն լինեն, բայց մասնավորապես՝ ոչ: Իսկ վերջում էլ ուսանողուհոին խորհուրդ է տվել, որ եթե ունենա փաստեր, զանգի, իրեն տեղեկացնի ու ասի՝ «Ալլլան է Ամերիկյան համալսարանից», բայց նաև համոզմունք է հայտնել, որ Ալլան իրեն չի զանգահարի....