▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաշենում մահացած 13-ամյա երեխան աշխատում էր և պահում հիվանդ մորն ու տատիկին. մանրամասներ

Yerkir.am-ը գրում է.

Երեկ երեկոյան Արարատի մարզի Վանաշեն գյուղի տներից մեկում մահացած երեխայի դի է հայտնաբերվել:

Վանաշենի գյուղապետարանից  տեղեկացրին, որ երեկոյան տներից մեկում պայթյունի ձայն է լսվել, որից հետո հարևանները հավաքվել են ու գնացել նշված տունը, որտեղ էլ հայտնաբերել են 13-ամյա Գագիկ Մինասյանի դին:

«Ընկերներով դաշտում են եղել, հետո եկել է տուն ու որոշ ժամանակ անց պայթյուն է լսվել տնից. երեխայի մոտ փամփուշտներ են եղել: Խելոք երեխա էր, ով ապրում էր մոր ու տատի հետ: Տատն ու մայրը վատառողջ են, երկուսն էլ անաշխատունակ. տատիկը սրտի խնդիր ուներ, վիրահատել են: Գագիկը համ դպրոց էր հաճախում, իսկ դասերից հետո դաշտ էր գնում, գյուղացինեռրի համար աշխատում ու ընտանիքը պահում»,-ասացին գյուղապետարանից` հավելելով, որ երեխայի ընտանիքը տուն էլ չուներ.«Երևանից էին տեղափոխվել մեզ մոտ, համագյուղացիներից մեկն էլ, որ Հայաստանում չի ապրում, իր տան առաջին հարկում ուղղակի թույլատրել էր, որ նրանք ապրեին` խեղճուկրակ ընտանիք էր»: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more