▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորցի կինն ափսե լվանալու հեղուկ է խմել

 

Վանաձորցի 46-ամյա Մ. Ս.-ին հունվարի 7-ին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն: Պատճառը կնոջ՝ մեծ քանակով ափսեներ լվանալու ախտահանիչ հեղուկ խմելն է, ինչի հետևանքով նրա մոտ առաջացել են քիմիական նյութից թունավորմանը բնորոշ բոլոր ախտանշանները:

Տեղեկացնենք, որ ցուցաբերած առաջին բուժօգնությունից հետո կնոջ վիճակը կայունացել է, ինչի արդյունքում նրան տեղափոխել են Երևան՝ անհրաժեշտ հետագա բուժումը մասնագիտացված բժշկական կենտրոնում շարունակելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more