▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Էմիգրացիայի ուղեգրերի» «վաճառքի մենեջեր»` Բժշկականի ռեկտոր Մուրադյան Արմեն...»

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչո՞վ են հայաստանցի բժիշկները տարբերվում... վարսավիրներից:
Երևանի պետական բժշկական համալսարանը տարեկան ունի շուրջ 600-700 շրջանավարտ: Հայաստանն այդքան բժիշկների կարիք չունի: Արդյունքում` Բժշկականի դիպլոմն օգտագործվում է որպես «էմիգրացիայի ուղեգիր»:
Ինչպես ասացի, «էմիգրացիայի ուղեգրով» արտագաղթելը նորավարտ բժշկի համար վերջնարդյունքն է: Իսկ ի՞նչ է լինում մինչ այդ:
Նորավարտ բժիշկն, աշխատանք ստանալու ակնկալիքով, դիմում է բոլոր ԲԿ-ներին: ԲԿ-ներից գրեթե նույն պատասխանն է ստանում` «աշխատատեղ չկա»: Հետաքրքիրն այն է, որ ԲԿ-ների մեծ մասից, բացի «աշխատատեղ չկա»-ից, ապագա էմիգրանտը ստանում է նաև «եթե հաճախորդներ ունեք, ապա եկեք» պատասխանը: Նախ` բժշկության մեջ ի՞նչ է նշանակում «հաճախորդ ունենալ»: Բժիշկը հո վարսավի՞ր չէ: Եվ, որտեղի՞ց նորավարտ բժիշկը պետք է «հաճախորդ» ունենա: Բացի դրանից` եթե ԲԿ-ից դեմ չեն «հաճախորդներով» բժշկին աշխատանքի ընդունել, ապա ինչո՞ւ են ասում, որ աշխատատեղ չկա: Փաստորեն՝ կա: Փաստորեն՝ հաճախորդներ չկան: Այդ դեպքում, ինչո՞վ են զբաղվում ԲԿ-ների բազմաթիվ և բազմամյա բժիշկները, եթե նորավարտ բժիշկներից «հաճախորդներ» են պահանջում:
Մինչ օրս հայտնի էր, որ վարսավիրանոցներում «հաճախորդներով» վարսավիրներ են պահանջվում: Պարզվեց, որ ԲԿ-ում այնպես, ինչպես վարսավիրանոցներում, պահանջված են «հաճախորդներով» բժիշկները: Եվ, եթե նորավարտ բժիշկը չունի ծանոթ-բարեկամ և «հաճախորդներ», ապա ի գործ է դրվում «էմիգրացիայի ուղեգիրը»: Մեծ հաշվով, Բժշկականը նախապես պլանավորված և լավ կազմակերպված արտագաղթ է իրականացնում:
Հիշեցնեմ` «Էմիգրացիայի ուղեգրերի» պաշտոնական հովանավորներ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և ՀՀ առողջապահության նախարարություն, «վաճառքի մենեջեր»` Բժշկականի ռեկտոր Մուրադյան Արմեն, «Իրական Հայաստանի» ճարտարապետ` Նիկոլ Փաշինյան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more