▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական Գիքոր»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թրամփը Նիկոլ Փաշինյանին չի հիշում, ինչպե՞ս պետք է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն ապահովի։
Նիկոլ Փաշինյանը Շարմ Ալ Շեյխում ներկայացավ Թրամփին ու ասաց՝ ես Հայաստանի վարչապետն եմ։ Եթե Թրամփն իրեն հիշելիս լիներ, պիտի Փաշինյանին ասեր․ «Դու Ալիևի հետ մյուս տղան ես»։ Եթե Թրամփը Նիկոլ Փաշինյանին հիշեր, վերջինս նրան այդպես չէր ներկայանա։ Թրամփը Նիկոլ Փաշինյանին չի հիշում, նա ինչպե՞ս պետք է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն ապահովի։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, պետության արժանապատվությունը իջեցրել են շրիշակից ցածր մակարդակի ու աշխարհի հզորներից խաղաղություն են աղերսում։ Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական Գիքոր, որը մեծ ճանապարհների խաչմերուկում մոլորված է, անցնող-դարձող հավեսի, կայֆի համար մի հատ վզակոթին տալիս է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more