newsarmenia.am-ը գրում է. Կանչով աշխատող տրանսսեքսուալ-մարմնավաճառը կողոպտել է հայ գործարարին 40 հազար դոլարի չափով, հաղորդում է Լայֆը:
«Հայաստանցի գործարարը կանչել է Ալիկա տրանսսեքսուալին իր բնակարան «Դոսուգ» կայքի միջոցով` վճարելով նրա ծառայությունների դիմաց տասը հազար ռուբլի: Մինչ տղամարդը ցնցուղ էր ընդունում, աղջիկը տղամարդու գրպանից 40 հազար դոլար է գողացել և ոսկե խաչով շղթա: Սիրո դիցուհին փախել է հողաթափերով և խալաթով», - նշում է պարբերականը:
Տուժածից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել: Տան դռնապանը, որտեղ բնակվում է գործարարը, պնդում է, որ նա մեկնել է գործուղման: Նրա հանդեպ գանգատներ չկան:
Այժմ իրավապահ մարմինները որոնում են տրանսսեքսուալ գողին. Այս պահին անհայտ է, թե որտեղ է նա գտնվում: «Դոսուգ» ամսաֆրում նշված հեռախոսահամարով այլևս ոչ ոք չի պատասխանում:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում