Anadolu-ն տեղեկացնում է,որ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը կրկին պահանջել է քրդական PYD-ից լքել Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող և ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Մանբիջ քաղաքը...Քուրթուլմուշը PYD-ին մեղադրել է Թուրքիայում ահաբեկչական համարվող PKK-ի հետ անմիջական կապ ունենալու մեջ...Թուրքիայի փոխվարչապետը կարծիք է հայտնել,որ ԱՄՆ-ի ճնշումներից հետո քրդերը կլքեն Մանբիջը և կտեղափոխվեն Եփրատի արևելյան ափ...
Անկարայում սարսափում են այն մտքից,որ Սիրիայի հյուսիսում գտնվող երեք քրդաբնակ ինքնավարությունները՝Ջազիրան,Քոբանին և Աֆրինը կարող են միավորվել մեկ ինքնավար մարզի մեջ...2011 թ-ից,երբ Սիրիան ենթարկվեց ահաբեկիչների հարձակումների,որոշակի մասին հովանավորում էր Անկարան և նրանց միջոցով փորձում էր իր ազդեցությունը վերականգնել Սիրիայի հյուսիսում,որը ժամանակին եղել է Օսմանյան կայսրության կազմում...Սակայն Էրդողանի նեոօսմանական ծրագրերը ձախողվեցին...Թուրքերին ոչ միայն չհաջողվեց իրենց դիրքերն ամրապնդել Սիրիայի հյուսիսում,այլ այս տարածաշրջանում իրենց դիրքերը ուժեղացրեցին թուրքերի "ոխերիմ" բարեկամները՝Սիրիայի քրդերը,որոնց ռազմական խմբավորումները՝ PYD-ը և YPG-ն միավորեցին Ջազիրան և Քոբանին...Քրդերի փորձերը այս երկուսին միավորել Աֆրինը բուռն դժգոհություն առաջացրեցին Անկարայում...Էրդողանն այդ միավորումը ձախողելու համար օգոստոսի 24-ից Սիրիայի հյուսիսում նախաձեռնեց "Եփրատի վահան" ռազմական օպերացիան,որի ժամանակ "ԻՊ"-ի գրոհայիններից խլեց Ջարաբլուս քաղաքը՝մխրճվելով քրդաբնակ Ջազիրա-Քոբանի և Աֆրինի մեջտեղը՝թույլ չտալով վերջիններիս միավորվելու մեկ ընդհանուր միավորման մեջ...Անկարայի այդ ռազմական օպերացիան Էրդողանը միջազգային հանրություն կոչվածին ներկայացնում էր որպես "ԻՊ"-ի դեմ պայքար...Սակայն իրականում այն ուղղված էր քրդերի դեմ...Ջարաբլուսի գրավումը դեռ չի ապահովագրում Անկարային Սիրիայի քրդաբնակ անկլավների միավորման վտանգից..Այդ իսկ պատճառով թուրքերը փորձում են շարժվել դեպի հարավ և քրդերից գրավել Մանբիջը,իսկ "ԻՊ"-ից ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ալ-Բաբ քաղաքները,որոնք բավական մոտ են Հալեպին...
Հենց սա է Անկարայի անհանգստության պատճառը և փորձերը ուրիշի ձեռքերով,այս պարագայում ԱՄՆ-ի միջոցով նվեր ստանալ այդ երկու քաղաքները,քանի որ թուրքերի կողմից Սիրիայում հովանավորվող ահաբեկչական կազմակերպություններն ի վիճակի չեն պայքարելու այդ տարածաշրջանի քրդերի ռազմական խմբավորումների՝փեշմերգայի դեմ...
Հ.Գ.Էրդողանն ունի երկու ծրագիր՝պլան մինիմում,որով ցանկանում է թույլ չտալ քրդաբնակ շրջանների միավորումը մեկ ինքնավարության մեջ,և պլան մաքսիմում,որով նախատեսնում է պլան մինիմումին գումարել նաև Հալեպի գրավումը Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորումների կողմից...Պատահական չէ,որ որոշ ժամանակ առաջ Թուրքիայի ֆաշիստ առաջնորդն անընդհատ բարբաջում էր,որ Հալեպը,Մոսուլը,Սալոնիկը,Բաթումը ԹՈՒՐՔԵՐԻՆՆ են...
Թուրքիան պահանջում է քրդերից լքել Մանբիջը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more