▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստվերի տակ ասպետ ներկայանալու ժամանակներն անցել են

ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ բարեկամս չէ, ընկերս չէ, մտերիմս չէ: Անգամ ունենք գաղափարական հակասություններ: Մենք մի շարք հարցերում տարբեր բևեռներում ենք կանգնած: Անձնապես ծանոթ չեմ: Սակայն ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի բարձրացրած աղմուկը համարում եմ քարոզչական հնարք, ինքնագովազդ: Թող ների ինձ Էդմոնը, որին համարում եմ գիտակ պատգամավոր, իր ընտրողներին հարգող...

Նախ, Անդրանիկ Նիկողոսյաննն իր կարծիքն է հայտնել, իր տեսակետն է արտահայտել: Ոչ ոք իրավունք չունի մարդուն իր տեսակետն արտահայտելու համար մեղադրել: Ուրիշ բան, որ մեզ համար թանկ է մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը: Եվ պայքարելու ենք հանուն այդ անկախության: Սակայն առնվազն տարօրինակ է, որ Էդմոն Մարուքյանը որևէ կերպ չաևձագանքեց Դմիտրի Կիսելյովին, Հայաստանում ՌԴ դեսպանին, ՌԴ Պետդումայի նախագահին, որը Բաքվում Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստը համարեց...

Առավել տարօրինակ եմ համարում Էդմոն Մարուքյանի լռությունը ԼՂՀ ազգային հերոս, Հայաստանի իշխանությունների մտերիմ ու բոլոր իշխանական միջոցառումների մասնակից ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻ՝ Վլադիմիր Պուտինին հղված հայտնի նամակի առթիվ, որտեղ ակնհայտորեն նա Արցախը համարում էր Ռուսաստանի անքակտելի մաս...

Հետին թվով հերոսանալու, ստվերի տակ ասպետ ներկայանալու ժամանակներն անցել են: Ուրեմն, Անդրանիկ Նիկողոսյանի կարծիքն ընդունելով որպես կարևոր տեղեկատվություն, պետք է այնպես անել, որպեսզի երբեք ու ոչինչ չսպառնա Հայաստանի անկախությանը: Իսկ դրա համար անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումների հետևողական քննարկումներ, ինքնիշխանության պահպանմանը նպաստող արտաքին քաղաքականություն:

Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more