▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստի դետեկտորի արդյունքներն ու Պերմյակովի ցուցմունքների հակասությունները

Վալերի Պերմյակովի գործով արտագնա հերթական դատական նիստին հրապարակվել են ստի դետեկտորի թեստի արդյունքները: Մանրամասն նկարագրվել է, թե ամբաստանյալն Ավետիսյանների ընտանիքի անդամներից յուրաքանչյուրին սպանելիս որտեղ է կանգնած եղել և ինչ դիրքից է կրակել: Երեխաների սպանության ներկայացման ժամանակ աղմուկ է բարձրացվել դատարանում, հարազատներից ոմանք անգամ լաց լինելով դուրս են եկել դահլիճից: Դատական նիստի ընթացքում ընթերցվել են նաև Օդնոկլասսնիկի սոցիալական ցանցում կատարված գրառումներից հատվածներ: Համաձայն ուսումնասիրությունների` իր անձնական էջում Պերմյակովը հետևյալն է գրել` «Տանկին ետ մղեցինք, ինձ վրա քերծվածքներ չկան, շնորհակալ եմ, սիրում եմ ձեզ»: Հոգեբանական ու հոգեբուժական եզրակացությունների համաձայն Պերմյակովի մոտ առկա է ընդհանուր զարգացման որոշակի շեղում, մանկամտություն և պաթոլոգիկ ստախոսություն:

ՑԱՅԳ-ի տեսանյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more