▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սրանով ավելի է ամրապնդվում համոզմունքը, որ Վալոդյայի սպանությունը քաղաքական պատվեր է». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՔՊ-ի անբարոյականները գտել են Փարաքարի նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանի մասնակցությամբ 2023-ին գիշերային ակումբում տեղի ունեցած միջադեպի լուսանկարներ ու դրանք տարածել` վերագրելով սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին։
ՔՊ-ի այդ արածը բնութագրելու, անուն տալու համար նույնիսկ հայհոյանքի բառերն են քիչ։
Պարկեշտ մարդու արյունը դեռ չչորացած, հողին դեռ չհանձնած` իշխանությունն իր քարոզիչներին գործի է դրել, որ ամենակեղտոտ ու սուտ միջոցներով վարկաբեկեն ընդդիմադիր համայնքապետի հիշատակը։
Դրանով ավելի է ամրապնդվում համոզմունքը, որ Վալոդյայի սպանությունը քաղաքական պատվեր է»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more