▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիետոլոգը բացահայտել է՝ հավի ո՞ր մասն է ամենաօգտակարը

Դիետոլոգ Քեթի Դրաքֆորդի խոսքով՝ հավի ամենաօգտակար մասը ոչ թե կրծքամիսն է, ինչպես շատերը կարծում են, այլ կրծքի ներքևի հատվածին կպչած նուրբ կտորը՝ այսպես կոչված «վիրեզկան»։ Մասնագետը նշում է, որ այն գրեթե չի պարունակում ճարպ, շատ նուրբ է և համեմատաբար ոչ այնքան չոր։

100 գրամ այս մսի մեջ կա մոտ 110 կալորիա, 25 գրամ սպիտակուց և ընդամենը մեկ գրամ ճարպ։ Բացի այդ, այն փոքր չափի պատճառով շատ արագ է պատրաստվում ու հարմար է ինչպես աղցանների, այնպես էլ մակարոնի ու տարբեր ճաշերի համար։ Դրաքֆորդը խորհուրդ է տալիս սահմանափակել հավի բդերի և թևիկների օգտագործումը, քանի որ դրանք պարունակում են զգալի քանակությամբ ճարպ։

Ավելի վաղ դիետոլոգ Օսկար Ֆերնանդեսը նշել էր նաև առողջության համար ամենավնասակար մթերքները։ Նրա գնահատմամբ՝ դրանց առաջին տեղում են դոնաթները, հայտնում է Лента.ру-ն։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more