|
Ադրբեջանցի զինվորականները շարունակում են ինժեներական ակտիվ աշխատանքները Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի այն հատվածում, որտեղ տեղակայված են։
Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնել է Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը: Թե ինչ են պատրաստվում կառուցել, Արշակյանը դեռ չի կարող ասել։ Հստակ է մի բան՝ ադրբեջանցիները «բոքսեր» են կառուցում ու բարձունքներին տեղակայվում։ Արշակյանի խոսքով՝ ամեն գիշեր ադրբեջանական մեքենաների շարասյուն է մտնում Շուռնուխի մոտ գտնվող գյուղի տարածք։ Հարցին՝ ռուս խաղաղապահներն ուղեկցո՞ւմ են արդյոք ադրբեջանական շարասյանը, Արշակյանը տեղեկացրել է, որ միայն դիրքից դիրք տեղաշարժի ժամանակ են ուղեկցում: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
«Շուռնուխի հարեւանությամբ ադրբեջանցիները ռազմաբազա են կառուցում. ամեն գիշեր շարասյուն է անցնում». Շուռնուխի գյուղապետ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



