▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նահանջ չի լինելու Կաթողիկոսի կողմից․ Արշակ Սրբազան

«Տեղի ունեցողը պարզապես խայտառակություն է, սա հարվածում է ոչ միայն եկեղեցու հիմքերին, այլև պետության և ազգի հիմքերին»,-լրագորղների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանությունների սանձազերծած արշավին։

«Ազգ  և պետություն հասկացությունները պարզապես բառեր չեն, դրանք ունեն բովանդակություն և արժեքային հիմք։ Եթե դրանցից դուրս բերենք կրոնական համոզումը և այն արժեքային տարրերը, որոնք ձևավորել են մեր ինքնությունը, ապա գրեթե ոչինչ չի մնա։

Ինչ վերաբերում է մեր եկեղեցականների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հաստատակամությանը, ապա, ինչպես արդեն ասել եմ և ինչում համոզված եմ, հետքայլ կամ նահանջ չի լինելու՝ ո՛չ Կաթողիկոսի կողմից, ոչ էլ իմ այն հոգևոր եղբայրների կողմից, որոնք հրապարակայնորեն արտահայտել են իրենց համոզումները»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more