armtimes.com-ը գրում է. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դստեր՝ Սվետլանա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջն այսօր արդեն գոյություն չունի:
Երեկ համացանցում բուռն արձագանք էր ստացել նախկին մարզպետի դստեր կողմից հոր պաշտոնանկության վերաբերյալ ֆեյսբուքյան էջում արված սուր գրառումը: Այդ գրառումից որոշ ժամանակ հետո Սվետլանա Խաչատրյանը վստահեցրել էր, որ ինքը որեւէ գրառում չի կատարել եւ վստահ է, որ իր ֆեյսբուքյան էջը կոտրել են: Նա հայտնել էր, որ պատրաստվում է դիմել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն եւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մտավոր սեփականության դեմ պայքարի վարչություն:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև. 20 տարի մեզ ղեկավարում են մի քանի կիսագրագետ, որոնց ղարաբաղցի են ասում. Սուրիկ Խաչատրյանի դուստր
Սուրեն Խաչատրյանի դուստրը պատրաստվում է դիմել ԱԱԾ և Ոստիկանություն