▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շորժայի եկեղեցու մոտ հողի տակից հայատառ արձանագրություններով խաչքարեր են հայտնաբերել ու գաղտնի պահել

 

Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի եկեղեցի տանող հետիոտնուղու կառուցման ժամանակ հողի տակից հայատառ արձանագրություններ կրող 7 խաչքարեր են դուրս եկել, և, մեր տեղեկություններով, դրանք դիտելու հրավիրված Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի նախկին առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն ասել է, որ դրանցից մեկը պատրաստվել է վաղ քրիստոնեության շրջանում, մյուսները` 9-15-րդ դարերի ընթացքում: 
Խաչքարերի վերաբերյալ ավելի հստակ ինֆորմացիա ստանալու համար կապ հաստատեցինք մի քանի հնագետների հետ, ովքեր, ի զարմանս մեզ՝ որևէ տեղեկություն չունեին այս մասին: Պարզվում է՝ տեղյակ չեն նույնիսկ Մշակույթի նախարարությունում:
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Նախարարությունից հայտնել էին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժայի գյուղական համայնքի տարածքում գտնվող     ՀՀ Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված 10-17-րդ դդ. պատմական գերեզմանոցի ուսումնասիրությունը կատարվում է պարբերաբար: Գերեզմանոցը գտնվում է գյուղի արևելյան կողմում գտնվող եկեղեցու շրջակայքում և եկեղեցու արևմտյան կողմում: Վերջինի մի զգալի հատվածը նախկին ադրբեջանցի բնակչության կողմից ծածկված է եղել գոմաղբի և կենցաղային աղբի մնացորդներով: Դեռևս 2012 թ. նախարարության Գեղարքունիքի և Կոտայքի տարածքային բաժնի մասնագետների կողմից կատարված տեղազննության ժամանակ աղբի շերտի տակից հայտնաբերվել է մեկ խաչքար, որը  ներառվել է նոր հայտնաբերված օբյեկտների ցուցակում:
Իսկ դեպի եկեղեցի հետիոտն ճանապարհի անցկացման նպատակով աշխատանքների իրականացման մասին համայնքը լիազոր մարմնին տեղյակ չի պահել, մինչդեռ նոր հայտնաբերված պատմամշակութային կոթողների բացահայտման կապակցությամբ՝ համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի դրույթների, անհրաժեշտ էր դադարեցնել աշխատանքները, տեղեկացնել ՀՀ մշակույթի նախարարությանը՝  հայտնաբերված գտածոների ուսումնասիրությունը կազմակերպելու, իսկ անհրաժեշտության դեպքում պեղումներ կատարելու նպատակով, ինչը համայնքի կողմից չի կատարվել:
Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Շորժայի գյուղապետ Սուլիկո Շուշանյանից, ով ասաց, որ խաչքարերը գտել են 2 տարի առաջ, ուղղակի ինֆորմացիան նոր են հայտնել: Մեր հարցին, թե ինչո՞ւ է երկու տարի գաղտնի պահվել՝ պատասխանեց.
-Եկեղեցուն ենք տեղյակ պահել, մյուսներին էլ չենք ասել, որ զահլա չտանեն ու չհարցենք՝ երբ, ում հետ, ինչքանո՞վ, որտե՞ղ:
Հարցին, թե ինչո՞ւ գոնե Մշակույթի նախարարությանը տեղյակ չեն պահել, չէ՞ որ օրենք է պարտադրում, Սուլիկո Շուշանյանը նկատեց.
-Ինչի՞ համար տեղյակ պահենք, ասեք՝ իմանանք:
Կրկին փորձեցինք հիշեցնել, որ օրենք կա, ինչին գյուղապետն այսպես արձագանքեց.
-Մենք այդ օրենքից երևի տեղյակ չենք, սխալվել ենք:
Փորձեցինք նաև զահլա տանող հարցերից տալ՝ ինչպե՞ս են գտել խաչքարերը.
-Հողը փորել են ու գտել: Մեր այս հողը ժամանակին ադրբեջանի տիրապետության ներքո է եղել, եկել գոմ են դարձրել,  քարերըը շուռ են տվել, մի մասն էլ ոչնչացրել ու գնացել են: Հիմա խաչքարերը եկեղեցու բակում են, ցանկապատել ենք,  որ թուրքերը չգան տանեն:

Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի եկեղեցի տանող հետիոտնուղու կառուցման ժամանակ հողի տակից հայատառ արձանագրություններ կրող 7 խաչքարեր են դուրս եկել, և, մեր տեղեկություններով, դրանք դիտելու հրավիրված Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի նախկին առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն ասել է, որ դրանցից մեկը պատրաստվել է վաղ քրիստոնեության շրջանում, մյուսները` 9-15-րդ դարերի ընթացքում: 

Խաչքարերի վերաբերյալ ավելի հստակ ինֆորմացիա ստանալու համար կապ հաստատեցինք մի քանի հնագետների հետ, ովքեր, ի զարմանս մեզ՝ որևէ տեղեկություն չունեին այս մասին:

Պարզվում է՝ տեղյակ չեն նույնիսկ Մշակույթի նախարարությունում: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Նախարարությունից հայտնել էին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժայի գյուղական համայնքի տարածքում գտնվող ՀՀ Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված 10-17-րդ դդ. պատմական գերեզմանոցի ուսումնասիրությունը կատարվում է պարբերաբար: Գերեզմանոցը գտնվում է գյուղի արևելյան կողմում գտնվող եկեղեցու շրջակայքում և եկեղեցու արևմտյան կողմում: Վերջինի մի զգալի հատվածը նախկին ադրբեջանցի բնակչության կողմից ծածկված է եղել գոմաղբի և կենցաղային աղբի մնացորդներով: Դեռևս 2012 թ. նախարարության Գեղարքունիքի և Կոտայքի տարածքային բաժնի մասնագետների կողմից կատարված տեղազննության ժամանակ աղբի շերտի տակից հայտնաբերվել է մեկ խաչքար, որը  ներառվել է նոր հայտնաբերված օբյեկտների ցուցակում:

Իսկ դեպի եկեղեցի հետիոտնի ճանապարհի անցկացման նպատակով աշխատանքների իրականացման մասին համայնքը լիազոր մարմնին տեղյակ չի պահել, մինչդեռ նոր հայտնաբերված պատմամշակութային կոթողների բացահայտման կապակցությամբ՝ համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի դրույթների, անհրաժեշտ էր դադարեցնել աշխատանքները, տեղեկացնել ՀՀ մշակույթի նախարարությանը՝  հայտնաբերված գտածոների ուսումնասիրությունը կազմակերպելու, իսկ անհրաժեշտության դեպքում պեղումներ կատարելու նպատակով, ինչը համայնքի կողմից չի կատարվել:

Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Շորժայի գյուղապետ Սուլիկո Շուշանյանից, ով ասաց, որ խաչքարերը գտել են 2 տարի առաջ, ուղղակի ինֆորմացիան նոր են հայտնել:

Մեր հարցին, թե ինչո՞ւ է երկու տարի գաղտնի պահվել՝ պատասխանեց.

«Եկեղեցուն ենք տեղյակ պահել, մյուսներին էլ չենք ասել, որ զահլա չտանեն ու չհարցենք՝ երբ, ում հետ, ինչքանո՞վ, որտե՞ղ»:

Հարցին, թե ինչո՞ւ գոնե Մշակույթի նախարարությանը տեղյակ չեն պահել, չէ՞ որ օրենքն է պարտադրում, Սուլիկո Շուշանյանը նկատեց.

«Ինչի՞ համար տեղյակ պահենք, ասեք՝ իմանանք»:

Կրկին հիշեցրեցինք, որ օրենք կա, ինչին գյուղապետն այսպես արձագանքեց.

«Մենք այդ օրենքից երևի տեղյակ չենք, սխալվել ենք, մեղավոր ենք»:

Փորձեցինք նաև զահլա տանող հարցերից տալ՝ ինչպե՞ս են գտել խաչքարերը.

«Հողը փորել են ու գտել: Մեր այս հողը ժամանակին ադրբեջանի տիրապետության ներքո է եղել, եկել գոմ են դարձրել,  քարերը շուռ են տվել, մի մասն էլ ոչնչացրել ու գնացել են: Հիմա խաչքարերը եկեղեցու բակում են, ցանկապատել ենք,  որ թուրքերը չգան տանեն»: 

Անի Կարապետյան

Լուսանկարը տրամադրել է  «Գեղամա աշխարհ» թերթի խմբագիր Խոսրով Խլղաթյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more