▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոցցանցերում կառավարության մասին 1 գրառման համար 15 հազար դրամ ստանալու մասին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ի պատասխան մի շարք հարցումների, տեղեկացնում եմ, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքը խեղաթյուրված է ներկայացրել իրականությունը: Կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործառույթների 2.1.3 կետում սահմանված 15 100 ՀՀ դրամը հատկացվում է ոչ թե Facebook-ում ՀՀ կառավարության գործունեությունը լուսաբանող գրառումներ կատարելուն, այլև իրենից ներկայացնում է միջինացված ցուցանիշ է, որը տարածվում է հիշյալ կետի մյուս ենթակետերին՝ «ՀՀ տեղեկատվական գործունեության լուսաբանում էլեկտրոնային և տպագիր ԶԼՄ-ներում հոդվածներ, տեղեկատվական նյութեր պատրաստելու» վրա ևս:

Այո, «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է ինտենսիվ աշխատանք նաև սոցիալական ցանցերում՝ ակտիվ օգտատերերի բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները պատկան մարմինների ներկայացնելու և լուծումներ գտնելու, հետադարձ կապ ապահովելու, ինչպես նաև ՀՀ կառավարության գործունեությանն ավելի հրապարակային դարձնելու նպատակով:

Միամտություն է կարծել, թե Հայաստանում կան Facebook-յան այնպիսի օգտատերեր, ովքեր ընդամենը 4 գրառման դիմաց կարող են օրը 60 հազար, իսկ ամսվա կտրվածքով 1 մլն 800 հազար դրամ ստանալ, այն դեպքում, երբ պետական համակարգում միջին աշխատավարձը շուրջ 200 հազար դրամ է կազմում:

Հ.Գ. ինչ վերաբերում է հրապարակումից հետո իմ՝ անհասանելի դառնալուն, տեղեկացնում եմ, որ դա զուտ տեխնիկական գործոններում է պայմանավորված՝ գտնվում եմ արտերկրում:

Տիգրան Աբրահամյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more