▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիական բանակը Հալեպում առաջ է գնում

Արաբագետ Սարգիս Գրիգորյանի փոխանցմամբ՝ սիրիական բանակը Հալեպում առաջ է գնում: Այդ մասին արդեն բազմաթիվ են տեղեկությունները ոչ միայն պռոիշխանական լրատվամիջոցներում, այլև՝ ընդդիմադիր համացանցային տիրույթում:
Հալեպում պաշարված ընդդիմադիրների (նաև իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումներ) շուրջ օղակը գնալով սեղմվում է: 
-Զգուշավորությունն այս պարագայում, կարծում եմ, ավելորդ չի լինի, նաև Հալեպի այն թաղամասերի բնակչության համար (նաև հալեպահայերի), որտեղով անցնում է ռազմաճակատի գիծը: 
Փորձը ցույց է տալիս, որ իրավիճակը շատ արագ է փոխվում Սիրիայում՝ ստանալով անկանխատեսելի ուրվագիծ, հետևաբար ուրախանալ ստեղծված իրողության համար և մեծ հույսեր կապել տվյալ իրավիճակում դեռևս վաղ է,-գրում է արաբագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more