▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանը Վիկտոր Դալլաքյանի համագումարին ներկա չէ

a1plus-ը գրում է.«Երրորդ հանրապետություն» կուսակցության 7-րդ արտահերթ համագումարին կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանն իր ելույթում ներկայացրեց իրենց ծրագրային դրույթները՝ նշելով. «Մենք պարտավորվում ենք ՀՀ-ն դարձնել ժամանակակից ու մրցունակ պետություն, առավելագույնս աջակցել ԼՂՀ  զարգացմանն ու անվտանգությանը, իրականացնել ՀՀ շրջափակմանն ուղղված տնտեսական ու դիվանագիտական քայլեր, ինչպես նաեւ՝ իրականացնել հայերի գոյաբանության ճգնաժամի հաղթահարմանը, արտագաղթի կասեցմանը ու ներգաղթի կազմակերպմանը միտված քաղաքականություն, ՀՀ-Սփյուռք հարաբերությունները արմատապես փոխել ու որակական նոր աստիճանի բարձրացնել»:

Ըստ նրա՝ միայն ժամանակակից ու կենսունակ ծրագրերով հնարավոր կլինի ՀՀ-ն միջազգային ասպարեզում ընկալելի դարձնել որպես սեփական շահերով առաջնորդվող, կայուն ու բազմաբեւեռ ինքնիշխան երկիր:

Պարոն Դալլաքյանը նշեց, որ հիսուն էջից բաղկացած իրենց ծրագրում ներկայացված են նաեւ համապատասխան գաղափարներ՝ միտված ՀՀ-ում իրական ժողովրդավարության հաստատման, կոռուպցիոն բրգաձեւ կառուցվածքի փլուզման,  գյուղատնտեսության առաջընթացի, համատարած աղքատության հաղթահարման, նոր աշխատատեղերի ստեղծման, քաղաքացիներին արժանապատիվ կենսաթոշակով ապահովելու, ցանցային գերպետության ստեղծելուն. «Ինչպես նաեւ՝ պետք է ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի պաշտոնյաների ունեցվածքը, պետական գույքի սեփականաշնորհման գործընթացը, սակայն առանց վհուկները որսի, հոկտեմբերի քսանյոթի, ապրիլի տասներկու, մարտի մեկի իրադարձությունները, հուլիսյան դեպքերը: Մարդիկ այսօր խորը ատելությամբ է լցված իշխանությունների նկատմամբ: Մենք պետք է ձեւավորենք միասնական ազգային ճակատ: Մենք չպետք է թույլ տանք՝ ԱԺ ընտրություններին ձախողված իշխանությունների վերարտադրությունը»:

Ինչ վերաբերում է կուսակցության կանոնադրությանը, ապա պարոն Դալլաքյանը նշեց, որ առանցքային դրույթը լինելու է այն, որ շարքային անդամները կարող են էականորեն ազդել կուսակցության որոշումների վրա. «Դա դեմոկրատիայի ամրագրման համար շատ կարեւոր է»:

Նշենք, որ համագումարին Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ներկա չէր, ներկա չէին նաեւ քաղաքական այլ գործիչներ՝ նրանք չեն հրավիրել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more