▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վալոդյա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորված Նարեկ Օհանյանին Նուբարաշենի բանտում բռնության են ենթարկել

ԱրմԼուր-ը գրում է, որ կայքին իրավապահ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանին Նուբարաշենի բանտում բռնության են ենթարկել:

Կայքին հասած տեղեկությունների համաձայն՝ Փարաքարի համայնքապետի սպանության գործով կալանավորված նարեկ Օհանյանին Նուբարաշենի բանտում հենց մենախցից կամ բոլորին հայտնի «կարանտինից» հանել-տարել են ընդհանուր խուց, նրան խցում բռնության են ենթարկել: Արդյունքում, քրեկատարողալկան հիմնարկի ղեկավար կազմը, հասկանալով, որ նրա կյանքը վտանգված է, նրան կրկին տարել է մենախուց:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more