▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Թանկյանը ելույթ է ունեցել Օրրանի ամենամյա բարեգործական ընթրիքին

Հոկտեմբերի սկզբին Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում տեղի ունեցավ Օրրանի ամենամյա բարեգործական ընթրիքը: Ընթրիքի գլխավոր ելույթ ունեցողը Օրրանի վաղեմի բարեկամ Սերժ Թանկյանն էր, ով չորս տարի առաջ իր տիկնոջ Անժելայի հետ մեկնարկեցին ծերերի ճաշի ծրագիրը՝ Վանաձորում, և մինչ օրս շարունակաբար իրենց ներդրումն են ունենում Օրրանի առաքելության իրականացման գործում: Ընթրիքի ընթացքում իր խոսքով հանդես եկավ նաև դերասանուհի Անժելա Սարաֆյանը: Անժելան արդեն մեկ անգամ այցելել էր Օրրան և տպավորվել նրա կատարած լավ աշխատանքով:

Բարեգործական ընթրիքի ընթացքում հաջողվեց հագնանակել շուրջ 150,000 ԱՄՆ դոլար, որի շնորհիվ Օրրանը կշարունակի իրականացնել իր՝ կարիքավոր ընտանիքներին օգնելու կարևոր առաքելությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more