|
«Դա ուղղակի անհեթեթություն է․ ոչ միայն խոսքի համար բանտ նստեցնելը, այլ նաև այն, որ այդ խոսքը նույնիսկ տեղ չի հասել։ Ես Միքայել Սրբազանի հետ վերջին 7 տարիներին հնարավորություն չեմ ունեցել շփվելու»,- այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Միքայել Սրբազանի ազատազրկմանը։ Այսինքն՝ Միքայել Սրբազանն այնքան միամիտ է, որ ինձ կոչ է անում՝ ես մի գեներալ գտնեմ, որպեսզի ռազմական հեղաշրջո՞ւմ լինի։ Խոսք է, ասել է։ Այդ ասելու համար եթե նստեցնելը լավ է, մեր իշխանության ժամանակ ինքը 140 անգամ կարող էր նստել»,- հավելեց Սարգսյանը։ Անդրադառնալով ճշտող հարցին՝ ինքը ասելով՝ նկատի ունի Նիկոլ Փաշինյանին, Սարգսյանն արձագանքեց՝ բա ինքը ո՞վ։ ***
*** |
||
|
«Հաջողություն եմ ցանկանում բոլոր այն ուժերին, որոնք արդեն որոշել են մասնակցել 2026թ․ ընտրություններին․ մենք որոշում չունենք, զբաղված ենք այլ գործով, երբ որ ժամանակը կգա, մենք որոշում կկայացնենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Անդրադառնալով իմպիչմենթ գործընթացին՝ Սարգսյանը նշեց․ «Մենք այդ գործընթացը նախաձեռնողները չենք եղել, եղել ենք պաշտպանողները և թեկնածու առաջադրողները․․․ Հայտարարություն արդեն եղել է․ այս փուլում խնդիրը չեզոք պատգամավորներին համոզելն է, որ միանան ինպիչմենթի գործընթացին»։ ***
Դիտեք նաև՝ |
«Ասելու համար եթե նստեցնելը լավ է, մեր իշխանության ժամանակ ինքը 140 անգամ կարող էր նստել»․ Սերժ Սարգսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


