Մտածում էի` դատված է, խոսում է դեմոկրատիայից, ավելի լավը կլինի, քան նախկինները, բայց սարսափելի դուրս եկավ. Վարդան Ղուկասյանը` Նիկոլ Փաշինյանի մասին
Գյումրու քաղաքապետը չի հասկանում` ինչպե՞ս կարող է ՀՀ վարչապետն ասել, որ ինչ–որ մեկին հանրային կյանքից դուրս կշպրտեն։ Նա ՀՀ իշխանություններին հորդորում է կոնկրետ ասել` գնում են Սահմանադրությամբ ամրագրված խոսքի ազատության ճանապարհո՞վ, թե՞ բռնապետական։
«Կամ էլ ասեք, որ Պինոչետն եք ու ոչ մեկին չենք տալիս պետական կառույցները, և դա մենք պետք է լինիենք. մեր եզը պիտի լինի քաղաքապետ, ոչխարը` մինիստր, և այսպես շարունակ»։
***
«Ես հայրենասեր, խիղճ ունեցող, երկիր կառուցող, ժողովրդի կողքին կանգնող մարդ եմ, ինչի՞ եք ընկել հետևիցս, ա՛յ սատանեք»,- անդրադառնալով իր ավտոմեքենայի հետ կապված միջադեպին՝ ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ հավելելով, որ առաջիկայում «այլ բաների ևս սպասում են»: Նա նշեց, որ այս ընթացքում մշտապես զգացել է իր նկատմամբ ճնշում, հետապնդում: *** |
«Իրենց նպատակն է՝ ինձ կալանավորել կամ ինչ-որ բան անել, ժամանակավոր կառավարում անել, որպեսզի 2026-ի ընտրությունները կազմակերպեն. սցենարն էդպես է գրված: Բայց մենք էնպես պետք է անենք, որ իրենց մուրազն իրենց փորը մնա»,- այս մասին հայտարարել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: |