armtimes.com-ը գրում է. «Սասնա ծռեր» հիմնադրամի հոգաբարձումների խորհրդում խնդիրներ են առաջացել: Շուրջ 10 օր առաջ խորհրդից դուրս է եկել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, երեկ էլ այդ մասին հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» հիմնադրամը ստեղծվել էր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ֆելիքս Հայրապետյանի կողմից՝ ՀՀ-ում քաղաքական հայացքների համար հալածվածներին, քաղբանտարկյալներին եւ նրանց ընտանիքներին աջակցելու նպատակով: Հիմնադրամում ընդգրկվել էին Նանոր Սեֆիլյանը, Արմենակ Կյուրեղյանը, Եղիշե Պետրոսյանը, Թեհմինե Ենոքյանը, Արուսյակ Հայրապետյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում