▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շահեն Հարությունյանը` իր ձերբակալման մասին

 

Շանթ Հարությունյանի որդին՝  քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանը, քիչ առաջ բերման էր ենթարկվել: Այս մասին Asekose.am-ին ասաց Շահենը: Վերջինիս խոսքով` իրեն բերման են ենթարկել Երիտասարդական մետրոյի շրջակայքից` սառը  զենք պահելու մեղադրանքով:

«Հարցաքննեցին ինձ, հրաժարվեցի որևէ բան ստորագրել: Մոտիցս առգրավված իրն էլ կոչեցին սառը զենք, ինչը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը, այդ փոքրիկ իրը որևէ ձևով չէր կարելի սառը զենք անվանել: Այս պահին այդ «սառը զենքը» ուղարկեցին փորձաքննության, ինձ էլ ազատ արձակեցին` ասելով, որ տեղյակ կպահեն հետագա ընթացքի մասին»,-ասաց Շահեն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանը դատապարտված է 4 տարի պայմանական ազատազրկման: Մի քանի ամիս առաջ նրան վերջին նախազգուշացումն էր տվել, զգուշացնելով, որ հաջորդ անգամ պայմանական ազատազրկումը կարող է փոխարինվել կալանավորմամբ։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more