▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական հեռուստաեթերում Թուրքիայի վերաբերյալ դիրքորոշումը փոխվել է

Ռուսական հեռուստաեթերում Թուրքիայի վերաբերյալ դիրքորոշումը զգալիորեն փոփոխվել է: Այս հանգամանքն արձանագրում է թուրքական «Dogan» լրատվական գործակալությունը՝ անդրադառնալով Իվանովոյից եթեր հեռարձակվող «Россия 1» հեռուստաընկերությամբ ցուցադրված մի լրատվական հաղորդման:

Թուրքական աղբյուրի դիտարկման համաձայն՝ ռուսական հեռուստաընկերության եթերում գլխավոր լուրերի ընթացքում ռուս-թուրքական հարաբերություններին տրամադրվել է ամբողջ 7 րոպե եթերաժամանակ: Հաղորդման ընթացքում պատմվել է Ռուսաստանում Մեհմեթ Աքյոլի հիմնած նոր տեքստիլ գործարանի մասին, իսկ տեսանյութում ցուցադրվել է 2015թ. տարածաշրջան այցելած Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը:

«Կոնֆլիկտից դեպի բարեկամություն» խորագրի ներքո ներկայացվող հաղորդման մեջ տեղ են գտել նաև հարցազրույցներ տարածաշրջանւմ գործունեություն ծավալող թուրք գործարարների հետ: «Ռուսաստանը և Թուրքիան կոնֆլիկտից անցում են կատարում դեպի երկխոսություն: Օգոստոսի վերջին վերսկսվեցին չարտերային չվերթները: Ռուս զբոսաշրջիկները սկսեցին այցելել Թուրքիա: Զբոսաշրջությունը ռուս-թուրքական հարաբերությունների միայն մեկ ոլորտն է: Շուրջ մեկամյա դադարից հետո կողմերը պետք է նոր տնտեսական կապեր ստեղծեն:

Դա վերաբերում է տնտեսության բոլոր ոլորտներին», - ասել է «Россия 1» հեռուստաալիքի հաղորդավարը: Հիշեցնենք, որ ռուս -թուրքական հարաբերությունները փակուղի էին մտել 2015թ. նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռի՝ թուրքական օդուժի կողմից խոցումից հետո: Այս միջադեպի պատճառով Ռուսաստանը դադարեցրեց Թուրքիայի հետ ակտիվ գործունեությունը տնտեսության մի շարք ոլորտներում, ինչը լուրջ վնաս հասցրեց ոչ միայն թուրքական, այլև ռուսական կողմին:

ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more