▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ում երբևիցէ ռուսի մտքով չի անցնի իր երկրում ապրող հային հայերեն պատասխանել

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հայաստանում ծնված կամ ԽՍՀՄ տարիներին Հայաստանում հաստատված ու 1991-ից առ այսօր ՀՀ քաղաքացի հանդիսացող ռուսները հայերեն ե՞ն խոսում մեզ հետ: Որոշ չնչին բացառություններ չհաշված՝ ինչ որ չեմ նկատել վերջին տասնամյակներում ...
Հարգելով ամեն ազգության լեզու՝ իր արյունակիցների հետ շփվելիս և իրենց ազգային պահելու նվիրումը, բայց ինձ համար վիրավորական է, որ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ռուսը ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՄԵԶ ՀԵՏ պետք է խոսի ռուսերեն ու իրեն պատասխանում ենք ռուսերենով: 
Իրենք չեն մեղավոր, այլ մենք, որ մեզ ու մեր լեզուն մեր երկրի մեջ ստորադասում ենք նրանց առաջ: Սա բարեկրթություն չի մեր կողմից: Սա ստրկամտություն է:
Բարեկրթություն կլինի այն ժամանակ, որ լավ տիրապետելով ռուսերենին՝ սիրալիր պատասխանենք մեր երկիր հյուր ժամանած ռուսին: 
ՌԴ-ում երբևիցէ բացառում եմ, որ որևէ ռուսի մտքով կանցնի իր երկրում ապրող հային հայերեն պատասխանի:
Ասածս ի՞նչ է: Ռուսները ոչ մի բանում մեղավոր չեն: Մենք ինքներս պետք է սովորենք մեզ հարգել:

Հ.Գ. Հա, չմոռանամ հիշեցնել, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ Հայաստանի ՄԻԱԿ պետական լեզուն հայերենն է: Այն ոչ ոք չի կարող փոխել, եթե միակ հնարավոր ճանապարհով՝ սահմանադրական հանրաքվեով նման անհեթեթ ցանկություն ազգովի չհայտնենք: Այնպես որ, պետք չի անհարկի քննարկել այդ թեման:

Արթուր Եղիազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more