▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրդերը, սպանելով հանդում եղած հայերին, թալանեցին ու տարան անասունները

 

Դավիթ Ղազարյանի պատմությունը
1908 թ., Մուշ
Ցեղասպանության ականատես Դավիթ Ազատի Ղազարյանը ծնվել է 1908 թ. փետրվարի 7-ին Ռումինիայի Չերնովից քաղաքում: Ծնողներն էին Ազատը (Ազզե), որին ռումինացիները կոչել են Լազար, և Եղիսաբեթը (Սավետ): Եղբայրներն էին Գրիգորը (ծնվել է 1901 թ.) և Արմենակը (ծնվել է 1905 թ.): 1908 թ. Սահմանադրության հռչակումից հետո հայրն ընտանիքով փոխադրվում է Մշո Խարս գյուղ: Մեծ եղեռնի ժամանակ փրկվում են Դավիթը, եղբայրը` Գրիգորը, հորեղբայրը` Պողոսը, հորեղբոր կինը` Լուսինը, հորեղբայր Հակոբի կինը` Ազնիվը…
«1915 թ. Վարդևորի (Վարդավառի) երկուշաբթի օրը (հունիսի 29-ին) մահացած մորս 7-ի անասունների ոտ ու գլուխները դեռ տանն էին, երբ առավոտյան` մոտավորապես ժամը 10-ին, քրդերը Մառնիկ գյուղից (գտնվում էր մեր գյուղից մոտավորապես 5 կիլոմետր դեպի հարավ) Խարս եկան: Հանդում եղած մարդկանց սպանելով` որին խանչալով, որին հրացանով, որին կեռով, անասունները թալանին ու տարան:
 
Եկավ մոլլան: Մեր տան բոլոր ունեցածը, մեզ էլ` Արմենակին և ինձ, հորեղբորս՝ Հակոբին, և նրա կնոջը` Ազնիվին, վերցրեց ու տարավ Մառնիկ:
 
Մյուս օրը մոլլան, իմ և եղբորս ձեռքերը բռնած, բերեց մեր տուն, գոմի դուռը բացեց, ներս արավ, դուռը փակեց ու գնաց: Թալանող մյուս քրդերը դուռը բացին: Մեզ թվում էր, թե մեր փրկությունը Մառնիկ գյուղն է: Ես 7 տարեկան էի, Արմենակը` 9: Մենք լալով դուրս եկանք գյուղից, մտանք արտի մեջ, մեկ նստում էինք, մեկ բարձրանում և նայում:
 
Քրդերը մեզ ծեծին, ճանապարհը տեսցրին դեպի Մառնիկ: Մի մհաջր (գաղթական), որը եկել էր Դաղստանից, Արմենակին վերցրեց իր մոտ որպես հոտաղ, իսկ ես մինչև չոքերս հասնող կարճ շապիկով, ոտաբոբիկ գյուղում հաց էի հավաքում: Գիշերներն աթարի ամրոցներում էի քնում մինչև ձմեռ: Քալաշո անունով մի քուրդ ինձ տարավ, որ իր գառներին նայեմ:
 
Եկավ գարունը: Գարնանը գառներին տանում էի արածեցնելու, բերում էի գոմ, մսրքում քնում:
 
Ձմռանը ասին, թե ռուսը գալիս է: Քրդերը հավաքվեցին Քալաշոյի կտուրը` ասելով, թե ռուսը գալիս է: Ի՜նչ կանեն քրդերը ռուսական կանոնավոր զորքի դեմ: Քրդերը հեծան իրենց ձիերը, փախան դեպի Սև սար` Տավրոսի լեռներ:
 
Մենք կարծում էինք, թե ռուսները մեզ կսպանեն: Փախանք, Մեղրագետն անցանք: Այդ ժամանակ տեսա Արմենակ եղբորս` նստած հորթիկի վրա: Գետն էր անցնում: Քրդերը մեզ ծեծին, հետ դարձրին, եկանք գոմ: Երկուսով մտանք գոմ և քնեցինք: Շատ էինք քնել, թե քիչ, դուռը սկսեցին ուժեղ թակել, վեր կացանք: Ընկերոջս հայրը գիշերը եկել, դռան սողնակը բացել էր և մտել, իսկ մենք չէինք իմացել: Նա ռուսների մոտ խաչ հանեց երեսին: Ռուսներն իմացան, որ խաչապաշտ է: Մեծ կերոնները ձեռքերին` մեզ իջեցրին թոնրատուն, թոնիր վառեցին, սկսեցին մեզ հայերեն հարցեր տալ: Շորերս ամբողջապես փոխեցին, շալվարիս փաչեքը և թևքերս ծալեցին, շատ մեծ էին:
 
Մի ժամանակից հետո գնացինք Մուշ քաղաք: Մեր ապրած տնից ներքև ապրում էր զորավար Անդրանիկ փաշան: Մուշ քաղաքից տեղափոխվեցինք Առնջվան գյուղը: Ես մնում էի հորեղբորս՝ Հակոբի մոտ, դարձյալ տավար էի արածեցնում: Մի օր էլ իմ հորեղբայր Պողոսը եկավ, նորից հետ եկանք մեր գյուղ` Խարս:
 
1916 թ. սայլերը լծինք, գնացինք Խնուսներ և այնտեղ մնացինք մինչև ձմեռ: Մի օր տեսանք, որ բլրի գլխին կանգնած մի մարդ բղավում է.
–Տղեկնե՛ր, նհանջ է:
 
Մերոնք ասում են.
 
–Ա՛յ տղա, նհանջ ի՞նչ է:
 
–Թուրքը եկա՜վ, փախե՜ք…
 
Ես հորեղբորս կնոջ` Լուսոյի հետ էի մնացել: Մայրիկիս մահանալուց հետո նա էր ինձ պահում, իսկ Պողոսին բանակ էին կանչել:
 
Ձյուն-ձմեռ էր: Ես ու Լուսոն, բարձած երկու եզները, տանջալից գնում էինք ձյուների միջով: Ճանապարհը նեղ էր, հազիվ երկու սայլ էր իրար հետ անցնում: Գիշերը քայլում էի, քունս որ տանում էր, գլորվում էի մինչև փոսը: Այդպես տանջանքներով քայլում էի եզների հետևից, մեկ-մեկ էլ բռնում էի եզան պոչից, որ չընկնեմ…
 
Մենք եկանք Խարղուն գյուղ և մնացինք այդտեղ…»
 
1918 թ. գաղթում են Խարղուն, 1920 թ.-ին` նախ Ապարան, ապա Ախուրյանի շրջանի Լուսաղբյուր գյուղ:
 
1930 թ. Լուսաղբյուրում ամուսնանում է Արաքսյա Մկրտչյանի հետ (1916-1993) և ունենում 8 զավակ:
 
1941-1944 թթ. մասնակցում է Երկրորդ աշխարհամարտին: Լենինգրադյան ռազմաճակատի մարտերի մասնակցության համար արժանանում է Լենինգրադի պատվավոր քաղաքացու կոչման:
 
1946 թ. Լուսաղբյուրից փոխադրվում է Երևան:
 
1946 թ.-ից աշխատում է Երևանի շինարարական 2-րդ տրեստում` որպես քարտաշ-որմնադիր: Մասնակցում է նաև ՀՀ Գիտությունների ակադեմիայի, Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի կառուցման աշխատանքներին:
 
Պարգևատրվել է աշխատանքային և ռազմական շքանշաններով: Ստացել է Հայոց ցեղասպանությունը վերապրածի վկայական: Վախճանվել է 2004 թ. նոյեմբերի 22-ին 96 տարեկանում և ամփոփվել Նուբարաշենի գերեզմանոցում:
 
Հուշագրական ժառանգություն, գիրք ԺԴ, ՀՃՈՒ հիմնադրամի գիտական ուսումնասիրություններ, Երևան, 2011, 384 էջ, էջ 67-72:

Դավիթ Ղազարյանի պատմությունը

1908 թ., Մուշ

Ցեղասպանության ականատես Դավիթ Ազատի Ղազարյանը ծնվել է 1908 թ. փետրվարի 7-ին Ռումինիայի Չերնովից քաղաքում: Ծնողներն էին Ազատը (Ազզե), որին ռումինացիները կոչել են Լազար, և Եղիսաբեթը (Սավետ): Եղբայրներն էին Գրիգորը (ծնվել է 1901 թ.) և Արմենակը (ծնվել է 1905 թ.):

1908 թ. Սահմանադրության հռչակումից հետո հայրն ընտանիքով փոխադրվում է Մշո Խարս գյուղ: Մեծ եղեռնի ժամանակ փրկվում են Դավիթը, եղբայրը` Գրիգորը, հորեղբայրը` Պողոսը, հորեղբոր կինը` Լուսինը, հորեղբայր Հակոբի կինը` Ազնիվը…

«1915 թ. Վարդևորի (Վարդավառի) երկուշաբթի օրը (հունիսի 29-ին) մահացած մորս 7-ի անասունների ոտ ու գլուխները դեռ տանն էին, երբ առավոտյան` մոտավորապես ժամը 10-ին, քրդերը Մառնիկ գյուղից (գտնվում էր մեր գյուղից մոտավորապես 5 կիլոմետր դեպի հարավ) Խարս եկան: Հանդում եղած մարդկանց սպանելով` որին խանչալով, որին հրացանով, որին կեռով, անասունները թալանին ու տարան: Եկավ մոլլան: Մեր տան բոլոր ունեցածը, մեզ էլ` Արմենակին և ինձ, հորեղբորս՝ Հակոբին, և նրա կնոջը` Ազնիվին, վերցրեց ու տարավ Մառնիկ: Մյուս օրը մոլլան, իմ և եղբորս ձեռքերը բռնած, բերեց մեր տուն, գոմի դուռը բացեց, ներս արավ, դուռը փակեց ու գնաց:

Թալանող մյուս քրդերը դուռը բացին: Մեզ թվում էր, թե մեր փրկությունը Մառնիկ գյուղն է: Ես 7 տարեկան էի, Արմենակը` 9: Մենք լալով դուրս եկանք գյուղից, մտանք արտի մեջ, մեկ նստում էինք, մեկ բարձրանում և նայում: Քրդերը մեզ ծեծին, ճանապարհը տեսցրին դեպի Մառնիկ: Մի մհաջր (գաղթական), որը եկել էր Դաղստանից, Արմենակին վերցրեց իր մոտ որպես հոտաղ, իսկ ես մինչև չոքերս հասնող կարճ շապիկով, ոտաբոբիկ գյուղում հաց էի հավաքում: Գիշերներն աթարի ամրոցներում էի քնում մինչև ձմեռ: Քալաշո անունով մի քուրդ ինձ տարավ, որ իր գառներին նայեմ: Եկավ գարունը: Գարնանը գառներին տանում էի արածեցնելու, բերում էի գոմ, մսրքում քնում: 

Ձմռանը ասին, թե ռուսը գալիս է: Քրդերը հավաքվեցին Քալաշոյի կտուրը` ասելով, թե ռուսը գալիս է: Ի՜նչ կանեն քրդերը ռուսական կանոնավոր զորքի դեմ: Քրդերը հեծան իրենց ձիերը, փախան դեպի Սև սար` Տավրոսի լեռներ: Մենք կարծում էինք, թե ռուսները մեզ կսպանեն: Փախանք, Մեղրագետն անցանք: Այդ ժամանակ տեսա Արմենակ եղբորս` նստած հորթիկի վրա: Գետն էր անցնում: Քրդերը մեզ ծեծին, հետ դարձրին, եկանք գոմ: Երկուսով մտանք գոմ և քնեցինք: Շատ էինք քնել, թե քիչ, դուռը սկսեցին ուժեղ թակել, վեր կացանք: Ընկերոջս հայրը գիշերը եկել, դռան սողնակը բացել էր և մտել, իսկ մենք չէինք իմացել: Նա ռուսների մոտ խաչ հանեց երեսին: Ռուսներն իմացան, որ խաչապաշտ է: Մեծ կերոնները ձեռքերին` մեզ իջեցրին թոնրատուն, թոնիր վառեցին, սկսեցին մեզ հայերեն հարցեր տալ:

Շորերս ամբողջապես փոխեցին, շալվարիս փաչեքը և թևքերս ծալեցին, շատ մեծ էին: Մի ժամանակից հետո գնացինք Մուշ քաղաք: Մեր ապրած տնից ներքև ապրում էր զորավար Անդրանիկ փաշան: Մուշ քաղաքից տեղափոխվեցինք Առնջվան գյուղը: Ես մնում էի հորեղբորս՝ Հակոբի մոտ, դարձյալ տավար էի արածեցնում: Մի օր էլ իմ հորեղբայր Պողոսը եկավ, նորից հետ եկանք մեր գյուղ` Խարս: 1916 թ. սայլերը լծինք, գնացինք Խնուսներ և այնտեղ մնացինք մինչև ձմեռ: Մի օր տեսանք, որ բլրի գլխին կանգնած մի մարդ բղավում է.

–Տղեկնե՛ր, նհանջ է: Մերոնք ասում են. –Ա՛յ տղա, նհանջ ի՞նչ է: –Թուրքը եկա՜վ, փախե՜ք… Ես հորեղբորս կնոջ` Լուսոյի հետ էի մնացել: Մայրիկիս մահանալուց հետո նա էր ինձ պահում, իսկ Պողոսին բանակ էին կանչել: Ձյուն-ձմեռ էր: Ես ու Լուսոն, բարձած երկու եզները, տանջալից գնում էինք ձյուների միջով: Ճանապարհը նեղ էր, հազիվ երկու սայլ էր իրար հետ անցնում: Գիշերը քայլում էի, քունս որ տանում էր, գլորվում էի մինչև փոսը: Այդպես տանջանքներով քայլում էի եզների հետևից, մեկ-մեկ էլ բռնում էի եզան պոչից, որ չընկնեմ… Մենք եկանք Խարղուն գյուղ և մնացինք այդտեղ…» 1918 թ. գաղթում են Խարղուն, 1920 թ.-ին` նախ Ապարան, ապա Ախուրյանի շրջանի Լուսաղբյուր գյուղ: 1930 թ. Լուսաղբյուրում ամուսնանում է Արաքսյա Մկրտչյանի հետ (1916-1993) և ունենում 8 զավակ:

 1941-1944 թթ. մասնակցում է Երկրորդ աշխարհամարտին: Լենինգրադյան ռազմաճակատի մարտերի մասնակցության համար արժանանում է Լենինգրադի պատվավոր քաղաքացու կոչման: 1946 թ. Լուսաղբյուրից փոխադրվում է Երևան: 1946 թ.-ից աշխատում է Երևանի շինարարական 2-րդ տրեստում` որպես քարտաշ-որմնադիր: Մասնակցում է նաև ՀՀ Գիտությունների ակադեմիայի, Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի կառուցման աշխատանքներին: Պարգևատրվել է աշխատանքային և ռազմական շքանշաններով: Ստացել է Հայոց ցեղասպանությունը վերապրածի վկայական: Վախճանվել է 2004 թ. նոյեմբերի 22-ին 96 տարեկանում և ամփոփվել Նուբարաշենի գերեզմանոցում: 

Հուշագրական ժառանգություն, գիրք ԺԴ, ՀՃՈՒ հիմնադրամի գիտական ուսումնասիրություններ, Երևան, 2011, 384 էջ, էջ 67-72:


armeniangenocide100.org

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more