▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարանը թափուր աշխատատեղերի մասին քաղաքացիներին իրազեկելու նոր մշակույթ է ձևավորում

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած վերջին խորհրդակցություններից մեկի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր քաղաքապետարանի ենթակայության ծառայություններին ներկայացնել առաջարկություններ՝ թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը հանրության համար հասանելի դարձնելու ուղղությամբ: Քաղաքապետի համապատասխան հանձնարարականով՝ թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունն այսուհետ հասանելի կլինի քաղաքապետարանի և վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման բաժիններում, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով, քաղաքապետարանի սոցցանցերի էջերում: Այս կերպ քաղաքապետարանը ցանկանում է համայնքային ծառայություններում առկա թափուր հաստիքների մասին քաղաքացիներին իրազեկելու նոր մշակույթ ձևավորել՝ հնարավորությունների ու լիազորությունների շրջանակում օգտակար դառնալով մեր համաքաղաքացիներին: Նոյեմբերի 25-ի դրությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում առկա է 52 թափուր հաստիք, որից 28-ը՝ առողջապահության ոլորտում, իսկ 24-ը՝ տրանսպորտի ոլորտում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար առկա են նաև կոնտակտային տվյալները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more