▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՊԾ գնդի գրավման գործով 2 անձի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացվել է

 

 Կազմակերպված խմբի կողմից, զենքի գործադրմամբ 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2016 թվականի սեպտեմբերի 28-ին կայացված որոշումներով հանցագործության կատարմանն օժանդակելու համար մեղադրվող Սուրիկ Պետրոսյանի և Մհեր Մազմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը՝ նկատի ունենալով, որ վերացել է նրանց կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:
 Նույն օրը կայացված որոշումների պատճեններն ուղարկվել են նախաքննության մարմնին և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ կատարումն ապահովելու նպատակով:

Այս մասին նշվում է Գլխավոր դատախազության հաղորդագրությունում 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more