Հրայր Կամեդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հույժ կարևոր։ Ֆիզիկական անձանց Հայտարարագրման պահանջը չի լինելու։ Էն որ որոշել էին նոյեմբերի մեկից հետո տուգանեին 630 հազար քաղաքացու։ Քպ-կան դատարկախոսները ետ կանգնեցին ։ Հարգելի քաղաքացիներ, մենք սրանց բետոնե հակահայ մռութը քսեցինք ասֆալտին։ Նահանջեցին։ Համատեղ սրանց ուղարկելու ենք այնտեղ, որտեղից ծլեցին։ Անգրագետները պետք է հրաժարական ներկայացնեն։Բաբկեն Թունյանը պետք է առնվազն բյուջե վերադարձնի այս տարի ստացած աշխատավարձը։Խաբեբան մեկ տարի տեռորի ենթարկեց ժողովրդին»։
***
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանույթ է հրապարակել՝ կից գրելով․ «Ինչպես և խոստացել էինք, ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը էապես կպարզեցվի»։ «Եթե քաղաքացին գտնում է, որ ՊԵԿ-ի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի՝ աշխատավարձեր, նման եկամուտներ, ինքը որևէ այլ եկամուտ չունի, ավելացնելու բան էլ չունի, կարող է մուտք չգործել այդ համակարգ. նոյեմբերի 1-ից հետո կհամարվի, որ նրա հայտարարագիրը լրացված ու հանձնված է այն տեղեկատվության հիման վրա, որը ՊԵԿ-ին տեսանելի է եղել: Սա չի վերաբերում այն դեպքերին, երբ մարդը գիտի, որ ինքն ունի եկամուտներ, որոնք ՊԵԿ-ին հասանելի չեն ու պետք է հայտարարագրեր ու եթե ապագայում դա պարզվի, որոշակի պատասխանատվություն կկրի»,- իր խոսքում նշել է Թունյանը: