▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրեն ընդդիմադիր համարողն առնվազն չպիտի կատարի նիկոլականների գործը, Վազգեն Սաղաթելյան

Վազգեն Սաղաթելյանը գրում է․ «Ուզում եմ մի բան քննարկել ընդդիմադիր կեցվածք ունեցող մարդկանց հետ.

Կարծում եմ բոլոր սթափ դատող մարդկանց համար առավել քան ակնհայտ ա, որ Նիկոլի իշխանությունը մեր պետականության լրջագույն վտանգն է, ստեղ երկու կարծիք չի կարող լինել:

Գիտենք նաև, որ քարոզչական դաշտում գնում ա մշտական պայքար ընդդիմադիրների և պրոիշխանականների միջև (երկրորդի մեջ են մտնում նաև բազմաթիվ հկ-ներ, վճարվող հանրային գործիչներ):

Հիմա, ենթադրենք ի հայտ է գալիս տեղեկություն, որը հարվածում է Նիկոլի հեղինակությանը: Կողմ դնենք դրա իսկությունը: Ի՞նչ են անում Նիկոլն ու նիկոլները: Բնականաբար, հերքում են ու թիրախավորում էդ տեղեկությունը տարածողներին: Ի՞նչ պիտի անի ընդդիմադիր հանրային գործիչը, որը թեմայի մեջ չի՝ առնվազն չխառնվի ու չկատարի նիկոլականների գործը, տրամաբանակա՞ն է: Դուք երբևէ չեք տեսնի, որ Պետրոսը, Սծյոպիկը, Արման Բաբաջանյանը կամ մյուս նիկոլները հերքեն Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Արքեպիսկոպոսների, եկեղեցու դեմ արված որևէ ապատեղեկատվություն, ուղղակի չի կարող նման բան լինել:

Արի ու տես, որ մեր դեպքում տենց չի, ՆԳՆ խոսնակը հերքում ա տեղեկությունը, ԸՆՆԴԻՄԱԴԻՐ կեցվածք ունեցող գործիչը միանում ա էդ հերքմանը ու մեդիա գրագիտության կոչ անում, ասես բոլորը խաղում են կանոններով ու հենց դրա շրջանակներում ա պետք պայքարել Նիկոլի դեմ: Ու դա արվում ա բացառապես մեկ նպատակով, որպեսզի նեյտրալ մարդկանց վստահություն ներշնչվի ընտրությունների հանդեպ, իբր Նիկոլը ազնիվ ա խաղալու ընտրությունների ժամանակ․․․

Իմ ողջ գործունեության ժամանակ չի եղել գեթ մի դեպք, երբ ես երկրորդեմ իշխանական քարոզիչներին, ելնելով ինչ-որ շահերից: Մի անգամ Սծյոպիկը ռեպոստ էր արել գրածս Հայաստան դաշինքի մասին (ինքն էր երկրորդել իմ գրածը)՝ որոշ ուժեր կինո էին սարքել, թե բա տեսեք ով ա ռեպոստ անում, Վազգենը նիկոլական ա․․․Իսկ ինչպե՞ս վերաբերվել մարդկանց, որոնք իրենք են ռեպոստ անում «Սծյոպիկին»»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more