▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձ է արվում ամեն կերպ «կարուսելի» մեխանիզմը պահպանել».«Ժողովուրդ»

«Ընտրությունների կեղծման «կարուսել» անվանումը ստացած մեխանիզմը ընտրողների ուղղորդված քվեարկության, թերևս, ամենահանրահայտ ձևերից մեկն է: Մինչև տեղամաս գալը կեղծարարը ընտրողին տալիս է քվեարկված քվեաթերթիկը և պահանջում, որ տեղամասում ստացած «մաքուրը» նա հետը դուրս բերի և հանձնի իրեն:

 

Նոր ընտրական օրենսգրքով սահմանված ԱԺ ընտրությունների համակարգը «կարուսելի» կիրառությունը անհնար է դարձրել, քանի որ ընտրողներին տրվելու են մասնակից քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ՝ ամեն մեկի համար առանձին: ՀՀ ԸՕ 67-րդ հոդվածի 3-րդ կետը պահանջում է. «Չօգտագործված քվեաթերթիկները գցվում են քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ»:

 

Այսինքն՝ եթե վերը նշված դրույթը կիրառվի, «կարուսելը» ուղղակի անհնար կլինի իրականացնել: Բայց քանի որ դա իշխանություններին ձեռնտու տարբերակ չէ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընտրակարգի շուրջ վերջին քննարկումների ընթացքում փորձ է արվում ներկայացնեն թե իբր «ավելացած» քվեաթերթիկների հետ ընտրողն ազատ է վարվելու այնպես, ինչպես կցանկանա: Կարող է նույնիսկ իր հետ դուրս հանել տեղամասից: Այսինքն` փորձ է արվում ամեն կերպ «կարուսելի» մեխանիզմը պահպանել»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more