2016-2017 ուսումնական տարվա 12-րդ դասարանների սովորողների պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատված է: Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հրաման է ստորագրել: Քննությունների օրերը հետեւյալն են. դեկտեմբերի 26` «Հայոց լեզու եւ հայ գրականություն», դեկտեմբերի 28` «Մաթեմատիկա», դեկտեմբերի 29` «Հայոց պատմություն»: Ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար «Ռուս գրականություն» առարկայից քննությունները կկազմակերպվեն 2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում, ազգային փոքրամասնությունների դասարանների համար «Մայրենի լեզու եւ գրականություն» առարկայից քննություն կանցկացվի կրկին այս ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում: Փոփոխություններն այսքանով չեն ավարտվում: Այս տարի աշակերտները «Ֆիզկուլտուրա» առակայից ոչ թե քննություն, այլ ստուգարք կհանձնեն:
ՑԱՅԳ-ի տեսանյութը