Aysor.am-ը գրում է. Երևան քաղաքի Թումանյան փողոցում ու Բաղրամյան պողոտայում տեղակայված «ՍԱՍ» սուպերմարկետներն այսօր առավոտից փակ են: Ըստ տեղեկությունների՝ սուպերմարկետը փակվել է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հարկային ստուգում իրականացնելու նպատակով:
ՊԵԿ մամուլի ծառայությունից կայքին փոխանցել են, որ կոմիտեն սուպերմարկետներում օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում իր գործառույթն է իրականացնում:
«Ի պատասխան Ձեր հարցման` տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում իր գործառույթն է իրականացնում», - ընդգծեցին ՊԵԿ մամուլի ծառայությունում:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում