▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պավել Մանուկյանը վիրավորվել է, բարկացել. նա բոյկոտել է դատական նիստը

armtimes.com-ը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանն իր կալանքի միջնորդության քննարկման կեսից խնդրել է իրեն դուրս բերել դահլիճից եւ տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Նա ասաց, որ Պավել Մանուկյանին զայրացրել եւ վիրավորել է քննիչի միջնորդության մեջ նշված այն հատվածը, համաձայն որի՝ նա ազատության մեջ լինելով կարող է թաքնվել եւ խոչընդոտել քննությանը:

«Պավել Մանուկյանի համար արդեն պարզ էր, թե ինչ որոշում է կայացնելու դատարանը: Միջնորդության քննության սկզբում արդեն իսկ ակնհայտ էր դատարանի կանխակալ մոտեցումը: Նա լսեց քննիչի միջնորդությունը եւ սկսեց իր հարցերով ուղղորդել քննիչին: Այսպիսով, խախտելով մրցակցությունը: Պավել Մանուկյանը սուր ելույթ ունեցավ, նա ասաց, որ այդ միջնորդությունն իր համար շատ վիրավորական եւ կոպիտ է: Նա ասաց,  «Թաքնվել բառն իր համար չէ, ես մարտիկ եմ,  ամբողջ կյանքում պայքարել եմ իմ երկիր պետականության համար»: Դրանից հետո նա շատ նյարդայնացավ եւ խնդրեց  որպեսզի իրեն դահլիճից դուրս բերեն՝  նշելով, որ չի ցնականում մասնակցել այսօրվա նիստի քննարկմանը եւ իր համար հասկանալի էր, թե ինչպիսի որոշում կկայացնի դատարանը»,- ասաց Պետրոսյանը:

Քիչ առաջ դատարանից շտապօգնության մեքենայով դուրս բերեցին Պավել Մանուկյանին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more