▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ջնջել են «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ Պատերազմի հենց առաջին օրերին Արցախի հեռահաղորդակցության օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմի» կապը սկսեց խափանումներով աշխատել, մուտքային և ելքային զանգերի, հաղորդագրությունների և ինտերնետ-կապի հնարավորություն չկար։

/filemanager/uploads/xarabax_telekom_serer.jpg

Այս մասին գրում է Hetq.am-ը: Ակնհայտ էր, որ Արցախի կապի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմը» դարձել է ադրբեջանցի հաքերների հարձակման հիմնական թիրախներից մեկը։

Հետագայում պետք է պազվեր, որ ադրբեջանցիներին հաջողվել է խաթարել «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների օպերացիոն համակարգերի բնականոն աշխատանքը, ինչպես նաև ջնջել նշված սերվերների պահուստային պատճենները։ Հավանաբար հենց այս հանգամանքներով էլ պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ՝ «Ղարաբաղ Տելեկոմի» կառավարման լիազորություններն անցան պետությանը։

Ադրբեջանցի հաքերների կողմից կապի օպերատորներին հասցրած վնասների, բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների հնարավոր գաղտնալսումների և ենթադրյալ քրեական գործերի մասին տեղեկությունները ստուգելու նպատակով կայքը հարցումներ է ուղարկել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների համապատասխան գերատեսչություններ։

Արցախի գլխավոր դատախազին հասցեագրված հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին, որ «Ղարաբաղ Տելեկոմի» մատուցած ինտերնետ-կապի և հեռախոսակապի խափանման հանցավոր պատճառների մասին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից կապի կառավարումն իր ձեռքը վերցնելու վերաբերյալ ընկերությունից և Արցախի պետական մարմիններից հաղորդումներ չեն ներկայացվել: Ինչ վերաբերում է հնարավոր գաղտնալսումներին, Արցախի դատախազությունը նշել է, որ ԱՀ իրավապահ մարմինների վարույթներում նմանատիպ գործեր չեն քննվում։

 

Առավլ մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more