Որոշ ապրանքներ կարող են թանկանալ Իրանից սննդամթերքի արտահանման արգելքի պատճառով ՀՀ–ում
Իրանից սննդամթերքի արտահանման արգելքը հատկապես մտահոգիչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի կաթնամթերքի արտադրության ոլորտի վրա. ԱրմենիաSputnik-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել գյուղատնտես Հարություն Մնացականյանը։
Թարմ պտուղ–բանջարեղենից հայաստանյան շուկայում, գյուղատնտեսի գնահատմամբ, նկատելի կլինի նաև իրանական գունավոր պղպեղի, սմբուկի, սոխի, ծաղկակաղամբի, գազարի պակասը, քանի որ դրանք մեծ պահանջարկ ունեն ՀՀ պարենային շուկայում, և, որ պակաս կարևոր չէ, թանկ չեն։
Դիտեք նաև՝


